Work goes to hEll Sira goes to PortugEL Պորտուգալիան դեռևս չբացահայտված ուղղություն է հայերիս համար, այդ իսկ պատճառով մեկնում ենք տեսնենք ինչ կա չկա։ Անկեղծ կլինեմ և կասեմ, որ էնպես չէր, որ վաղուց էի պլանավորում Պորտուգալիա գնալ և պարտադիր այցելվողների շարքից էր այս երկիրը։ Վերջին շրջանում շատ հաճախ էր աչքովս ընկնում իրենց դեղին ֆունիկյուլարները։ Կհավատաք, եթե ասեմ դրանցից ոգեշնչված եմ…