Ավտոբոսուսիս մեջ նստած պատմությունները

Ի՞նչ հուշեց ձեզ վերնագիրը՞ Ոչի՞նչ։ Եթե ինձ վաղուղ եք հետևում, արդեն կռահած կլինենք, որ զբոսավար եմ աշխատում ու հաշիվս կորցրած չափով մարդկանց եմ հանդիպում կյանքումս․ մեկը մեկից սիրուն, մեկը մեկից հետաքրքիր։ Կյանքիս գրադարանն են դարձել։ Ուզում եմ իրենցով ձեզ հետ էլ կիսվել։ Դիմավորեք մեր այսօրվա հյուրերին։ Եկել եմ ձեզ այս “ծիտ” զույգից պատմեմ։ Խորխեն Էկվադորից է, իսկ Րիտան Պորտուգալիայից: Սարսափելի…

Հոնկոնգի Քավինգն ու ծիրանի չիրը

Երբ մենակ ես ճամփորդում  նոր ընկերներ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է։ Նույնիսկ երբ այդ ընկերոջ հետ մի քանի ժամ ես անցկացնելու։  Այս անգամ ինքնաթիռն ինձ տարավ դեպի Խորվաթիա։ Դե ինչպես ամեն երկիր գնալիս, գոնե մեկ տուր որոշեցի վերցնել։  Մեր մեքենան այս օրը գնում էր Plitvice ազգային պարկ։ Ցնդելու սիրուն ու հեքիաթի պես չմոռացվող մի տեղ։ Կանգնած սպասում էի մեզ դիմավորող…

Հայաստանը համոզիչ կոկտեյլ է․Րիչարդ Բանգս

Հուլիս ամսին Հայաստանում էր գտնվում  մի շատ հետաքրքիր և վերջին տասնամյակներում համաշխարհային տուրիզմի գուրուներից մեկը՝ Րիչարդ Բանգսը։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր լինել նրա և իր ընտանիքի զբոսավարը։ Շնորհակալ եմ ESI DMC Armenia-ին իրեն հյուրընկալելու ու  վստահության համար։ Բայց դրանից զատ ու առաջ մեծ հնարավորություն խոսել համաշխարհային տուրիզմի “վարպետներից”  մեկի հետ հենց տուրիզմից, աշխարհի տենդեցներից ու պարզապես կյանքից։ Նախ…

Բրիտանացի հրաշքներս

#ՄեմուարներԳիդեն Տարվա 12 ամիսը աշխատում եմ տուրիստների հետ, տարբեր ազգերի ներակայացուցիչների, բայց շատ չեն այն խմբերը, որոնց հրաժեշտ տալուց տխրում եմ ու լայն ժպիտով տուն եմ գալիս։ Այ իրանք, այ էս հրաշքները էտ շատ քչերից են? Էն արիստոկրատ բրիտանացի, որ ասում են այ իրանք են։ Էն որ անգլերեն սովորելուց Բրիտանիան միշտ կյանքի կտոր ես պատկերացրել, այ իրանք են էտ կյանքի…

Ամուսնանալով բեդուինի հետ

Ծանոթացեք սա Ռամին է✌ Քայլում եք Պետրայում, մի քիչ էլ եք քայլում, մի փոքր էլ և աջ կողմում թատրոնի դիմաց կտեսնեք իրենց հուշանվերների սեղանը։ Տարբերվում է մնացածից։ Ունեն շատ հետաքրքիր և յուրահատուկ արծաթի հավաքածու։ Մայրն է դիզայնն անում ու արծաթը ևս շատ որակով է։ ?Նա և մայրը բավական հայտնի են Պետրայում։ Մայրը ծնունդով Նոր Զելանդիայից է։ Ընկերուհու հետ գալիս են…

Պարոն 2$-ը

Որոշել եմ ճանապարհներին ինձ հանդիպած հետաքրքիր մարդկանց մասին ավելի շատ գրել։ Ծանոթացեք խնդրեմ․ Շատ հետաքրքիր մարդ, անունը Հակոբ, ինչպես հասկացաք հայ է։ Ծնվել մեծացել է Բեյրությում, բայց բավականին ժամանակ ապրում է ԱՄՆ Ջեքսն քաղաքում, որտեղ շատ քիչ հայեր կան։ Ուսուցիչ է, պրոֆեսոր։ Ինչու գրավեց ուշադրությունս? Մի օր պատահական տեսա, թե ինչպես է մարդկանց 2$ թղթադրամներ բաժանում։ Երբ հերթը հասավ ինձ…

Ախ, այդ եգիտպացիները

Երկրները մարդիկ են ? Ճամփորդելու շատ պատճառներ կան, բայց հիմնականներից մեկը այլ մշակույթի մեջ սուզվելն է։ Շատ, ահավոր շատ եմ սիրում տեղացիների հետ շփվել ճանապարհներին։  Տեղացիների հետ շփումը օգնում է աճել, զարգանալ ու նկատում ես, թե ինչպես ես փոխվում ժամ առ ժամ։ Դառնում ես առավել բաց, հանդուրժող և համբերատար։ Նրանք շատ բան են մեզ սովորեցնում, անգամ դրա մասին չիմանալով։ Մշակույթը…