Ախ, այդ եգիտպացիները

Երկրները մարդիկ են ?

Ճամփորդելու շատ պատճառներ կան, բայց հիմնականներից մեկը այլ մշակույթի մեջ սուզվելն է։

Շատ, ահավոր շատ եմ սիրում տեղացիների հետ շփվել ճանապարհներին։  Տեղացիների հետ շփումը օգնում է աճել, զարգանալ ու նկատում ես, թե ինչպես ես փոխվում ժամ առ ժամ։ Դառնում ես առավել բաց, հանդուրժող և համբերատար։ Նրանք շատ բան են մեզ սովորեցնում, անգամ դրա մասին չիմանալով։ Մշակույթը մարդիկ են, ժպիտներն ու աչքերը։

Խոսենք մարդկանցից`

Այս անգամ մասնավորապես եգիպտացիներից։

Եգիպտացիները շատ հյուրասեր, բարի և մարդամոտ ժողովուրդ են: Միշտ փորձում են օգնել, բարևել, իրենց անգլերենը “փորձարկել”:

Երբեմն քեզ հոլիվուդյան աստղ ես զգում այնտեղ, եթե բախտդ բերի ու հասկանան, որ դու տեղացի չես: Մենք հայերս իրենց նմանություն ունենք և միշտ վստահ են, որ մենք “իրենցից” ենք:

Ինձ հետ արդեն չեմ էլ հիշում քանի անգամ է պատահել նման դեպք, երբ ինձ համոզում էին, որ ես եգիպտացի եմ:

Հիշում եմ, երբ առաջին անգամ էի Եգիպտոսում և երբ պարզվեց տեղացի չեմ, փորձեցին հասկանալ այդ դեպքում որտեղից է այս եգիպտացին 😀

Պատասխանեցի.”Արմենիա”:

Ի զարման ինձ բոլորը շատ լավ էին ճանաչում (համենայնդեպս սկզբից այդպես էր թվում): Միաձայն ասում էին.

“Ալմանիա, Ալմանիա”

Ուրախությունս կարճ տևեց, երբ պարզվեց, որ Ալմանիա արաբերեն նշանակում է Գերմանիա ու ես իզուր քիթս վերև ման էի գալիս` մտածելով. “Ով ասեց որ մեզ չեն ճանաչում”

Շատ շփվեք տեղացիների հետ, բայց Եգիպտոսում մի փոքր զուսպ 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով