Ավտոբոսուսիս մեջ նստած պատմությունները

Ի՞նչ հուշեց ձեզ վերնագիրը՞ Ոչի՞նչ։ Եթե ինձ վաղուղ եք հետևում, արդեն կռահած կլինենք, որ զբոսավար եմ աշխատում ու հաշիվս կորցրած չափով մարդկանց եմ հանդիպում կյանքումս․ մեկը մեկից սիրուն, մեկը մեկից հետաքրքիր։ Կյանքիս գրադարանն են դարձել։ Ուզում եմ իրենցով ձեզ հետ էլ կիսվել։

Դիմավորեք մեր այսօրվա հյուրերին։

Եկել եմ ձեզ այս “ծիտ” զույգից պատմեմ։

Խորխեն Էկվադորից է, իսկ Րիտան Պորտուգալիայից:

Սարսափելի շատ են ճամփորդում: Մարտից ճանապարհներին են ու միայն Հայաստանից նոր հետ են վերադառնալու տուն’ ԱՄՆ 🙂 Վերջին 16 տարում համարյա ամեն ամիս ճամփորդում են:

Մի փոքր հատված մեր զրույցից🔽

-Քանի՞ երկրում եք հասցրել լինել։

-Երբեք չեմ հաշվել, բայց երևի մի 20 երկիր է մնացել, որ չենք տեսել: Մի խոսքով, որտեղ պատերազմ չկա գնացել ենք կամ գնալու ենք))

-Ինչպե՞ս են ձեզ փոխել ճանապարհները։

-Ավելի լավ մարդ ենք դարձել: Առավել համեստ, հանդուրժող: Սկսել ենք մենակ լավ բաների վրա ուշադրություն դարձնել: Դա չի նշանակում, որ վատերը չենք նկատում, պարզապես չենք կենտրոնանում երբեք:

ժամանակին շատ էինք բողոքում ուր գնում էինք: Փորձում էինք թերություններ փնտրել ամեն տեղ: Հիմա հասկացել ենք դա քեզ չի երջանկացնում ու չես վայելում պահը: Ամեն մանրուք սկսել ենք վայելել:

-Կա՞ մի բան, որ ձեզ հետ է միշտ ճամփորդելիս։

-Չէ, ինչն էլ մոռանում ենք տանը գնում ենք տեղում: Երբեք փոքր բաներից խնդիր չենք սարքում: Վաղուց մանր բաները չեն կարող փչացնել մեր տրամադրությունը:

-Ի՞նչ է ճամփորդությունը։

-Երազանքի իրականացում: Մենք շատ փոքր տարիքից ենք միասին ու միշտ երազել ենք ճամփորդել, բայց հնարավորություն չի եղել: Այս ամենը մեզ հեշտությամբ չի տրվել: Մենք աշխատել ու պայքարել ենք այս ամենի համար: Ոչինչ հենց այնպես չի տրվում: Հիմա մեր ստեղծած երազում ենք ապրում 🙂

Շատ ենք սիրում կիսվել մեր նկարներով ընտանիքի ու ընկերների հետ: Օգոստոսի 27-ին թոռնիկիս ծնունդն է: Պատրաստվում ենք կոնյակով ու գաթայով նշել 🙂 բաղադրատոմսն ունենք արդեն, Խորխեն պատրաստելու է մեզ համար)

Հ.Գ. Ասեք որ անուշն են❤

Ծանոթացեք 🙂

Ինքը Բելինդան է, ԱՄՆ-ից🇺🇸

Զրուցում էինք ու մեկ էլ, թե բա․ “Այս գլխարկս արդեն 27 տարի օգտագործում եմ”։

Ես.

-Միիի րոպե))27 տարի՞․․․

-Ահան, անընդհատ կարկատում եմ ու նորից օգտագործում: Միշտ հետս ճամփորդում է: Շատ եմ սիրում գլխարկս:

Ինքը կարող է իրեն թույլ տալ 100 այս գլխարկից առնել, բայց չէ: Իր սպիտակ “ծերացած” գլխարկն ամենալավն է։

Հ.Գ. Ինչ հավես կլիներ, որ մարդիկ էլ իրար վերաբերվեին էնպես, ինչպես Մելինդան իր գլխարկին💜

Տեսնո՞ւմ եք այս երկու սիրուն կանանց Արարատի ֆոնին;

Ասեմ, թե ինչու են էսպես հրճվանքով գրկել իրար: Իրենք իրար չեն ճանաչել տուրից առաջ: Ինչպես բոլոր խմբերում, մեզ մոտ ևս նստել զրուցել են, միմյանց ընտանիքներից պատմել, կիսվել, իրար նկարներ ցույց տվել:

Ձախ կողմի կինը իր ընտանիքի նկարներն է ցույց տվել: Աջ կողմինը նկարերից մեկը տեսել ասել է․ “Հլը հետ թերթիր))”

Մի կնոջ է ֆիքսել նկարում. հարցրել է, թե  ով է սա։

Մեր “ձախակողմյան” գեղեցկուհին ասել է, մորաքույրս, մյուսը թե բա ինքը ինձել է մորաքույր գալիս)))

Ու մի ուրախացել են ուրախացել, որ քույրերով գտել են իրար😃😃😊😊

Եկան ասեցին. “Սիրա, կյանքում չենք մոռանա Հայաստանը, էստեղ մեր հարազատներով գտանք իրար” 💜

Հաավեե~Ս!!

Ժձի մենյա Հայաստան)))

 

Սիրով՝ Սիրա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով