«Հայաստանում շատ լույս կա». Ճամփորդների կարծիքները Հայաստանի մասին.

Եթե կարդում եք սա, հետևում բլոգիս, ապա նկատած կլինեք, որ ես ավելի շատ եմ շեշտը դնում Հայաստանի մասին հյուրերի արտահայտած կարծիքների վրա։ Անցած նյութս նվիրված էր մեր ուտելիքին. կարող եք կարդալ այստեղ: Ես իհարկե ունեմ իմ սեփական կարծիքը․ երբեմն շատ զգացմունքային ու հուզառատ, հաճախ միգուցե պաթոսախեղդ, բայց երբ պետք է Հայաստանի մասին խոսեմ դրսում ու դրսի համար, երկու անգամ ավել…

Հեյ Գիդի պատմություն (մաս 3-րդ)

Զբոսավարի աշխատանքն ամենահետաքրքիր ու զվարճալի պահերով հարուստ աշխատանքներից մեկն է: Կարծում եմ մեր այս շարքը շատ ստացված է, քանի որ արդեն երրորդ մասն է պատրաստ: Նախորդ երկու նյութերին ծանոթացեք այստեղ և ահա այստեղ : Դե ինչ գնացինք մեր ավտոբուս: Մի հատ բարի ու զվարճալի տուրիստ ունեի Ինդոնեզիայից, որ մի անգամ Դիլիջանի անտառներում քայլելուց հետո խոստովանեց, որ 80-անց է: Շատ զարմացա….

Հայկական խոհանոց. FOODback-եր ճամփորդներից

Ինչո՞ւ ընտրել Հայաստանը որպես ճամփորդական ուղղություն։ Թույլ տվեք մի բան ասել. մենք շատ առաջարկներ ունենք զբոսաշրջիկներին, բայց այսօր խոսելու եմ ՈՒՏԵԼԻՔԻ մասին։ Ճամփորդելու կարևոր նպատակներից մեկը նոր ճաշատեսակներ փորձելն է։ Լինելով ամենակեր արարածներից  մեկն այս երկրագնդի վրա, մենք շատ ենք սիրում փորձարկումների ենթարկել մեր ստամոքսը ճանապարհներին։ Տուրիզմում լինելով բավականին երկար տարիներ, հարյուրավոր հաճոյախոսություններ եմ լսել մեր խոհանոցի մասին։ Մի հյուր…

ԻնքնամեկՈւսԱցում, թե՞ ինքնամեկՈւսՈՒցում․ կյանքի կարևոր հարաբերությունները։

Բարև։ Ինքնամեկուսացված ես? Հաճելի՞ է, թե՞ տհաճ, տխո՞ւր ես, թե՞ ուրախ․․․ Չգիտեմ՝ վերջում ինչ քանակով մարդկանց է դեռ հանդիպելու բոլորիս հարազատ դարձած «թագը», բայց վստահ եմ, որ ավելի շատ հոգական առողջությանն է այն վնասելու։ Որքան տարբեր հարաբերություններ ընդհատվեցին ժամանակավորապես, ու ով գիտի նաև ընդմիշտ այս ընթացքում։ Արդեն ինքնամեկուսացմանս 14-րդ օրն է ընթանում․ շատ ժամանակ կա մտածելու։ Ամենակարևոր հարաբերությունները, որ կյանքում…

Կորոնավիրուսն ու ճամփորդությունը

Արդեն քանի շաբաթ ամբողջ լրահոսը ողողված է կորոնավիրուսի մասին տարբեր լուրերով։  Այն հատկապես վատ է անդրադարձել տուրիզմի և ճամփորդների վրա։ Որքան պլաններ են փոխվել վերջին օրերին ամբողջ աշխարհում։ Բոլորը խորհուրդ են տալիս տանից դուրս չգալ, չճամփորդել։ Եթե չունեք այլ ընտրություն և ստիպված եք մեկնել երկրից ապա խնդրեմ կարդացեք մի քանի կետեր, թե ինչպես մնալ առողջ ճանապարհներին։ Սրանք այն ամենն է,…

Ավտոբոսուսիս մեջ նստած պատմությունները

Ի՞նչ հուշեց ձեզ վերնագիրը՞ Ոչի՞նչ։ Եթե ինձ վաղուղ եք հետևում, արդեն կռահած կլինենք, որ զբոսավար եմ աշխատում ու հաշիվս կորցրած չափով մարդկանց եմ հանդիպում կյանքումս․ մեկը մեկից սիրուն, մեկը մեկից հետաքրքիր։ Կյանքիս գրադարանն են դարձել։ Ուզում եմ իրենցով ձեզ հետ էլ կիսվել։ Դիմավորեք մեր այսօրվա հյուրերին։ Եկել եմ ձեզ այս “ծիտ” զույգից պատմեմ։ Խորխեն Էկվադորից է, իսկ Րիտան Պորտուգալիայից: Սարսափելի…

Ճամփորդությունը մարզանք է, իսկ Երևանը՝ տուֆագույն

Իմ ամենասիրուն տուրերից մեկն  էր այս տարվա։ Մեծ պատիվ էր աշխատել Ռիչարդ Բանգսի և Լուրա Հաբբերի ընտանիքի հետ, որոնց Հայաստանում հյուրընկալ էր ESI DMC Armenia տուրիստական ընկերությունը։ Գնացինք սահման դիմավորելու մեր հյուրերին։ Գիտեինք, որ կարևոր մարդիկ են։ Հենց տեսա հեռվից մոտեցող ժպիտները հասկացա՝ մենք ընտիր ժամանակ ենք անցկացնելու միասին։ Երևի ամբողջ աշխարհի մեծ մասն արդեն 2-րդ կամ 3-րդ անգամ շրջող…

Քսանյոթ միտք մինչ քսանյոթ տարեկանս

Կյանքս հստակ բաժանվում է մինչ 27-ն ու 27-ից հետո։ Ու մենակ ինձ մոտ չէ էդպես։ Մի հետաքրքիր բան կա 27-ի մեջ։ Քեզ գալիսա միանգամից փոխելու։ Չես էլ հասցնում հասկանալ՝ ինչ եղավ, բայց եղավ․․․ Այս ամենը երկար ժամանակ է գրվել։ Համեցեք․ 1. Ուժեղ հավատա այն ամենին, ինչ անում ես․ շատ են լինելու մարդիկ, ովքեր քեզ փորձելու են հիասթափեցնել, հատկապես այն պահին,…

Հոնկոնգի Քավինգն ու ծիրանի չիրը

Երբ մենակ ես ճամփորդում  նոր ընկերներ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է։ Նույնիսկ երբ այդ ընկերոջ հետ մի քանի ժամ ես անցկացնելու։  Այս անգամ ինքնաթիռն ինձ տարավ դեպի Խորվաթիա։ Դե ինչպես ամեն երկիր գնալիս, գոնե մեկ տուր որոշեցի վերցնել։  Մեր մեքենան այս օրը գնում էր Plitvice ազգային պարկ։ Ցնդելու սիրուն ու հեքիաթի պես չմոռացվող մի տեղ։ Կանգնած սպասում էի մեզ դիմավորող…

Հեյ Գիդի պատմություն (մաս 2-րդ)

Երբ առաջին հոդվածս հրապարակվեց կոլեգաներիս պատմություններով, լիքը մարդիկ գրեցին, թե ինչքան են ծիծաղել, ուշադիր կարդացել կամ ընդհանրապես, թե ինչքան հետաքրքիր է գիդի կյանքին հետևել ներսից))) Եվ այսպես ավանդական դարձած շարքս այսօր ևս հարուստ է լինելու պատմություններով։ Հարմար տեղավորվեք ու գնացինք։   ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մեր վարորդ Բաբկենի հետ գրեթե ամեն ճապոնական խմբի հետ պատահած դեպք. Տեսնում են դիմապակուն փակցված Աստվածածնի նկարը՝…