Հեյ Գիդի պատմություն (մաս 2-րդ)

Երբ առաջին հոդվածս հրապարակվեց կոլեգաներիս պատմություններով, լիքը մարդիկ գրեցին, թե ինչքան են ծիծաղել, ուշադիր կարդացել կամ ընդհանրապես, թե ինչքան հետաքրքիր է գիդի կյանքին հետևել ներսից)))

Եվ այսպես ավանդական դարձած շարքս այսօր ևս հարուստ է լինելու պատմություններով։ Հարմար տեղավորվեք ու գնացինք։

 

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • Մեր վարորդ Բաբկենի հետ գրեթե ամեն ճապոնական խմբի հետ պատահած դեպք. Տեսնում են դիմապակուն փակցված Աստվածածնի նկարը՝ Հիսուսի հետ, ու հարցնում են,֊ վարորդի կինն ու երեխա՞ն են։ 😂😂😂😂😂

 

  • Կասկադում եմ խմբիս հետ ու մեկ էլ լսում եմ՝ մեկը գոռում է ․”Նո Զեբռա, Նո Զեբռա”։ Մտածում եմ երևի մեկը զեբռա նստած եկել է, մյուսն էլ ասում է, որ զեբռաներով մուտքն արգելվում է։ Պտտվեմ տեսնեմ ինչ՞Ոստիկանը տուրիստին բացատրում է, որ այստեղ հետիոտնային անցում չէ, գնա անցումով անցիր։🚫🦓🚫🦓🚫🦓

 

  • Ասում է․ “Ուկրաինայում ո՞ր սպորտաձևն է տարածված”։

Հիմա ինձ մի հարց է տանջում. ասեմ որ Հայաստանում ա, թե չասեմ։

😂🙄😂🙄

  • Terminator2019😎Պատմում եմ աշխարհահռչակ հայերից, մեկ էլ մի կին.-Ստալոնեն էլ է հայ?- Ստալոնեն? Մմմ, չէ….- պատասխանում եմ ես ապուշ կտրած։ Բայց հաջորդ փաստարկը սպանում է։- Որ ժպտում ես, իրեն նենց նման ես…. Վարագույր

 

ՆՈՒՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Ինձ էլ հարցրեցին․ «Երբ Նոյը իջավ տապանից ու հասավ Արարատյան դաշտ, մենակ իր ընտանիքն էր չէ՞։ Բա իրանք ո՞ւմ հետ էին ամուսնանում։ Դու տեղացի ես, կիմանաս”։

 

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երբ Խոր Վիրապի փոսում քիչ մը գինովցած ռուս ինձ հարցրել է` «Կներեք ինչ որ Գրիգորի մասին էին պատմում, այդ Գրիգորը Դո՞ւք եք» 😂😂😂

 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  • Երեւան-Բագրատաշեն ճանապարհը դարձրել ենք ջրի ճամփա․ արդեն կովերին էլ ենք դեմքով ճանաչում😂

Վարորդ Սարգիս․ ” էսի են Բաղանիսի կովը չի՞

Ես․ ” Հա ՝բա ինչա”։

Սարգիս․  “Բա ես խի՞ ա եկե հասել ստեղ” 🤣😂😅

  • Գժանոց՝ 😂

Չինացիներին բացատրում եմ ԹԱՄԱԴԱյի դերը, իսկ իրենք քանդվել են այդ բառիս վրա։

Ես էլ վանկ առ վանկ շեշտում ու կրկնում եմ, որ մատչելի, հասանելի լինի իրենց։

Դու մի ասա հայհոյանք է…🙈😂🙅‍♀️

 

ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ասումա ՝ քանի դարին մը առաջ հոս եգած էի , բայց էս սարերը չկաին) նո՞ր են Տաթև ջան))) ու իմ դեմքի արտահայտությունը ՝ հըըըըն ՞՞՞՞)))))

 

ԱՐՓԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ

Հաջորդ բոլոր պատմությունները հայտնի Թարխուն տատիկի մասին է։ Թե ինչու թարխուն կարդացեք ստորև)))

  • Տուրիստ- Արփինե , երեկ մի կանաչի եմ տեսել, ինքը կանաչ գույն էր, ինչ կանաչի էր դա?
    Ես.” Ըըըըըը, դեեեե”:
    Տուրիստ․ “Սպասի նկարեմ, բայց գրիչս կապույտ ա, կանաչ չի ոչի՞նչ”
    Ես․ “Դե ես կփորձեմ կանաչ պատկերացնել (ծիծաղս մի կերպ զսպելով)”։
    Տուրիստ․ “Սա էր”։
    Ես․ “Սա թարխունի է նման”։
    Տուրիստ․ “Ինչի՞”։
    Ես․”Թարխունի”։
    Տուրիստ․ “Իսկ ինչի՞ համ ունի թարխունը”։
    Ես․ “Ըըըը ըստ իս թարխունի համ ունի”։
    Տուրիստ․ “Ախ հաաա, սա թարխուուն էէէ”
    Վարագույր․․․

 

  • Նույն Թարխունի տատին
    Տուրիստ․ “Արփինե, ճանապարհի ցուցանակի վրա ինչի՞ է միայն ռուսերեն ու անգլերեն գրված օպերա։ Ինչի” հայերեն գրված չի։
    Ես ․ “Բայց ռուսերեն չի ,հայերեն է ու լատինատառ!!!”
    Տուրիստ․ “Չէ ես կարծում եմ դա հայերեն չի, դա ռուսերեն է”
    Ես․ “Իսկ Դուք հայերեն կամ գոնե ռուսերեն տառերը ճանաչո՞ւմ եք”։
    Տուրիստ․ “Չէ չեմ ճանաչում, բայց դա կարծում եմ ռուսերեն է …”
    Վարագույր․․․

 

  • Թարխուն տատի/ էպիզոդ 6Թարխուն․ “Արփինե էս ի՞նչ երաժշտություն էր միացված։
    Ես․ “Դե ինչպես ասեցի Արամ Խաչատրյանի Գայանե բալետից էր հատված”։
    Թարխուն․ “Իսկ Գայանեն ժամանակակից կոմպոզիտոր ա”։
    Ես ․ “Հն՞՞՞՞”🤭🤭🤭
  • Խումբ- Արփինե իսկ էս ինչի օղի էր?
    Ես – Թարխունի))))))

 

 

Հուսամ մի փոքր փոխանցվեց ձեզ այն տրամադրությունից, որը տիրում է մեր ավտոբուսների մեջ տուրերի ընթացքում 🙂

Շնորհակալ եմ պատմությունների համար իմ կոլեգաներին ու բոլոր նրանց, ովքեր ընթերցեցին։

Սիրով՝Սիրա

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով