Ամուսնանալով բեդուինի հետ

Ծանոթացեք սա Ռամին է✌

Քայլում եք Պետրայում, մի քիչ էլ եք քայլում, մի փոքր էլ և աջ կողմում թատրոնի դիմաց կտեսնեք իրենց հուշանվերների սեղանը։ Տարբերվում է մնացածից։ Ունեն շատ հետաքրքիր և յուրահատուկ արծաթի հավաքածու։ Մայրն է դիզայնն անում ու արծաթը ևս շատ որակով է։

?Նա և մայրը բավական հայտնի են Պետրայում։

Մայրը ծնունդով Նոր Զելանդիայից է։ Ընկերուհու հետ գալիս են Հորդանան որպես զբոսաշրջիկ 1978թ-ին, և վուալա, ամուսնանում բեդուինի հետ։ Այնուհետև գիրք է գրում այդ մասին․ ?“Married to a Bedouin”.

“Որտե՞ղ եք մնալու այս գիշեր”, հարցրեց կնոջը իր ապագա ամուսինը, երբ ընկերուհու հետ շրջում էին Պետրայով։

“Ինչո՞ւ չեք մնում իմ քարանձավում այս գիշեր”:

Երիտասարդի անունը Մուհամեդ էր, որը հետագայում դարձավ Մարգրետի ամուսինը, իսկ այդ քարանձավը՝ տիկնոջ տունը շուրջ 7 տարի շարունակ’ առանց ջրի, առանց էլեկտրականության։

Ամուսինը մահացավ 24 տարի անց։

Գրքում նկարագրում է իր կյանքը այդ նոր աշխարհում, որն այնքան նոր էր իր համար 🙂

Այս մեկ զավակն ունեն։ Ապրում են Ավստրալիայում և Հորդանանում։ Տղայի ավստրալիայի անգլերենը, նոր զելանդական ու բեդուինի խառն արտաքինը բավականին հետաքրքիր տպավորություն են թողնում առաջին հայացքից ?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով