Ծանոթացեք սա Ռամին է✌ Քայլում եք Պետրայում, մի քիչ էլ եք քայլում, մի փոքր էլ և աջ կողմում թատրոնի դիմաց կտեսնեք իրենց հուշանվերների սեղանը։ Տարբերվում է մնացածից։ Ունեն շատ հետաքրքիր և յուրահատուկ արծաթի հավաքածու։ Մայրն է դիզայնն անում ու արծաթը ևս շատ որակով է։ ?Նա և մայրը բավական հայտնի են Պետրայում։ Մայրը ծնունդով Նոր Զելանդիայից է։ Ընկերուհու հետ գալիս են Հորդանան որպես զբոսաշրջիկ 1978թ-ին, և վուալա, ամուսնանում բեդուինի հետ։ Այնուհետև գիրք է գրում այդ մասին․ ?“Married to a Bedouin”. “Որտե՞ղ եք մնալու այս գիշեր”, հարցրեց կնոջը իր ապագա ամուսինը, երբ ընկերուհու հետ շրջում էին Պետրայով։ “Ինչո՞ւ չեք մնում իմ քարանձավում այս գիշեր”: Երիտասարդի անունը Մուհամեդ էր, որը հետագայում դարձավ Մարգրետի ամուսինը, իսկ այդ քարանձավը՝ տիկնոջ տունը շուրջ 7 տարի շարունակ’ առանց ջրի, առանց էլեկտրականության։ Ամուսինը մահացավ 24 տարի անց։ Գրքում նկարագրում է իր կյանքը այդ նոր աշխարհում, որն այնքան նոր էր իր համար: Այս մեկ զավակն ունեն։ Ապրում են Ավստրալիայում և Հորդանանում։ Տղայի ավստրալիայի անգլերենը, նոր զելանդական ու բեդուինի խառն արտաքինը բավականին հետաքրքիր տպավորություն են թողնում առաջին հայացքից :