Արևային կրեմ ինքնաթիռի մե՞ջ

Արևային կրեմ օդանավի մեջ?

Ուզում եմ կիսվել  ձեզ հետ ինձ համար վերջերս բացահայտած ու իմ կարծիքով շատ հետաքրքիր և օգտակար տեղեկությամբ։

Ամբողջ տարի ճամփորդող և ինքնաթիռներից, թռիչքներից տառացիորեն ամեն բան հասկացող (իր մասնագիտությունն է ու ժամերով կարող է պատմել այդ ամենի մասին) օտարերկրյա ընկերներիցս մեկին հետաքրքրության համար հարցրեցի, թե որ տեղում է սիրում ինքնաթիռի մեջ նստել․ այդ պահից լիքը լիքը հետաքրքիր բաներ իմացա։ Կկիսվեմ դրանցից մեկով։

Հետաքրքիր էր, թե ինչու ցերեկային ժամերին չի նստում պատուհանի մոտ։ Իհարկե հետո իմ սեփական ուսումնասիրությւոններն անցկացրեցի ու․․․․

Պարզվում է պատուհանի մոտ ցերեկային ժամերին(իրականում ոչ միայն պատուհանի մոտ) նստելը կարող է շատ վատ ազդեցություն ունենալ մեր մաշկի վրա, անգամ մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ (իհարկե եթե շաատ հաճախ եք ինքնաթիռնեի մեջ անցկացնում)։

Այս դեպքում մաշկի հետ պետք է վարվել ճիշտ այնպես, ինչպես կվարվեիք լողափ գնալիս։ Ասեմ ինչու․մոտավոր 9000 մետր բարձրության վրա 60 րոպե գտնվելը նույնքան վնասակար է մաշկի համար, որքան 20 րոպե արևի տակ արևայրուք ընդունելը։ Ինքաթիռի մեջ մենք 9 կմ ավելի մոտ ենք արևին, քան լողվազանի կողքը նստած։

Իրականում ամենամեծ ռիսկը օդաչուների համար է, որոնք ժամեր են անցկացնում մեծ պատուհանների առջև, արևի տակ։

Ուսւոմնասիրությանս ընթացքում աչքովս ընկավ, որ The New York Times-ը փաստել է, որ մաշկի քաղցկեղի ամենառիսկային խումբը հենց օդաչուներն են։։

Այնպես որ, ճամփորդելը շատ լավ բան է, գրագետ ճամփորդելը հաճույք։

Չմոռանաք արևապաշտպան կրեմները, գլխարկը, ակնոցը և այլն․․․