Արի Պորտուգալիա


Warning: Undefined array key "margin_above" in /home/siraverse/htdocs/siraverse.com/wp-content/plugins/ultimate-social-media-icons/libs/controllers/sfsiocns_OnPosts.php on line 652

Warning: Undefined array key "margin_below" in /home/siraverse/htdocs/siraverse.com/wp-content/plugins/ultimate-social-media-icons/libs/controllers/sfsiocns_OnPosts.php on line 653

Work goes to hEll Sira goes to PortugEL

Պորտուգալիան դեռևս չբացահայտված ուղղություն է հայերիս համար, այդ իսկ պատճառով մեկնում ենք տեսնենք ինչ կա չկա։

Անկեղծ կլինեմ և կասեմ, որ էնպես չէր, որ վաղուց էի պլանավորում Պորտուգալիա գնալ և պարտադիր այցելվողների շարքից էր այս երկիրը։ Վերջին շրջանում շատ հաճախ էր աչքովս ընկնում իրենց դեղին ֆունիկյուլարները։ Կհավատաք, եթե ասեմ դրանցից ոգեշնչված եմ մեկ շաբաթում որոշել գալ այստեղ?

Եվրոպայի հարավ-արևմտյան անկյունում է գտնվում այս թաքնված գանձը։ Մարդիկ խոսում են Պորտուգալերեն, որը աշխարհի 6-րդ լեզուն է իր տարածվածությամբ։

 

Պորտուգալիան բաժանված է տարբեր մարզերի, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ մշակույթն ու հոտն ունի։

Դե ինչ ասովորեք ինչպես ասել Օլա (բարև) և սկսեցինք մեր ճամփորդությունը այդ գունավոր, տարբեր, համեղ և ժպտադեմ աշխարհում։