Էլ ինչ ճամփորդություն առանց շոփինգի??
Ինչպես արդեն խոստացել էի դեռ շարունակելու ենք խոսել Եգիպտոսի մասին:
Ինչպես ճիշտ, գրագետ առևտուր անել Եգիպտոսում:
Անկեղծ կլինեմ, իմ նյարդերը շատ հաճախ են տեղի տալիս, երբ նույնիսկ մի մագնիս եմ փորձում գնել: Եգիպտոսում շոփինգը մի ամբողջ արարողակարգ է:
Ես էլ սկզբից ամեն ինչին 4-5 անգամ ավել էի վճարում, հետո հասկացա, որ ես բարի եմ, բայց ոչ այդքան)))
Ու եգիպտացի ընկերներս սովորեցրեցին` ինչպես հաճույք ստանալ շոփինգից և չխաբվել:
Գնացինք`
✔️Եթե տվյալ ապրանքը ձեզ անչափ դուր է եկել, կյանքում, ոչ մի պարագայում ցույց մի տվեք դա վաճառողին: Սպանեք ձեր հրճվանքը, մինչև այդ իրը կդառնա ձերը:
✔️Եթե օրինակ իրն արժե 500 փաունդ (եգիպտական փողն է) ու դուք մտածում եք, որ դրան կտայիք ասենք 150, ապա վաճառողին ասեք, ոչ 50 փաունդ: Ինքը կիջնի 400 դուք կբարձրանաք 80, ինքը կիջնի 300 դուք կհասնեք 100, այդպես մինչև կգաք միջին մի գնի:
Հավատացեք, տառապանքս փորձ ունի: 600 փաունդ արժողությամբ վզնոցը այս կեպ գնել եմ 150 փաունդով
✔️Երբ ձեզ գին է ասվում, երբեք մի ասեք ոչ ու ձեր ուզած գինը անմիջապես ասեք, որը պատրաստ եք վճարել, բացառությամբ, եթե վերևի օրինակով, այն չափազանց ցածր չէ:
Ցույց տվեք, որ այն ձեզ այլևս չի հետաքրքրում և քայլեք դեպի մեքենա կամ այլ կրպակ: Լավագույն գինը մեզ առաջարկում են, երբ մենք հասնում ենք ավտոբուս:
Իսկ այս աղջկա նկարը պատահական չեմ ընտրել: Նա միշտ բուրգերի մոտ է, և փորձում է վաճառել, իր մոտի եղածը ու շատ համեստ ձևով: Անունը դեռ չեմ հասցրել հարցնել, մյուս անգամ