Բարև, սիրուն մարդիկ

Անունս Սիրանուշ Փիլոյան է։ Շատերը, մանավանդ դրսի ընկերներս, ինձ գիտեն որպես Սիրա։ Հենց իմ տուրիստներն են ինձ այդպես «կնքել» տարիներ առաջ, երբ չկարողացան արտասանել  անունս))

Իմ կյանքը, աշխատանքը, հանգիստս կապված են ճամփորդության կամ ճամփորդող մարդկանց հետ կլոր տարին։

Մասնագիտական կրթությունս` լեզվաբան, իրավաբան:

Սակայն կյանքի բերումով ճամփորդ , տուր լիդեր, զբոսավար (գիդ)`արդեն շուրջ 10 տարի։

Ինչու SiraVerse?

Բլոգիս անունը շատ հեշտ եմ որոշել:

Կապել եմ անունս ու տիեզերքը․ UNI Verse—> SIRAVerse

Իսկ լոգոն ձեռքովս եմ նկարել ու խնդրել եմ դիզայներ ընկերներիցս մեկին, որ կյանքի կոչի այն:

Միտքը-  “Գնանք այնտեղ, որտեղ Wi Fi-ը թույլ է”.  Wi Fi-ի մի քիչ թույլ նշանն է, որը տանում է ճամպրուկը: Իմ ճամփորդական կյանքի բոլոր տպավորիչ պահերն ապրել եմ, երբ տարածքում Wi Fi չի եղել կամ թույլ է եղել և չի կարողացել շեղի ինձ))

Ինչու ճամփորդական բլոգ?

Միտքն առաջացավ, երբ տարիներ առաջ սկսեցի ինքս ճամփորդել ու ինձ անհրաժեշտ ինֆորմացիա այդպես էլ հայերենով չգտա։

Ոչ բոլորը գիտեն անգլերեն կամ ռուսերեն ու կարծում եմ հայերեն ճամփորդական նյութերի պակաս կար Հայաստանում: Մանավանդ օգտակար նյութերի:

Ես հավատում եմ, որ ժամանակը ամենաթանկ բանն է, որ ունենք այսօր, իսկ գրագետ ճամփորդելը կարող է ՇԱՏ ժամանակ խնայել։

Որոշեցի ստեղծել մի հարթակ, որտեղ կլինեն՝

  • խորհուրդներ ՝ թե սեփական փորձի, սխալների հիման վրա, թե ճամփորդ ընկերների և թե իմ արած ուսումնասիրությունների,
  • մարդկանց մասին պատմություններ՝ տարբեր երկրներից, ճանապարհներից,
  • ոգեշնչող մտքեր, որոնցով ինքս եմ ոգեշնչվում,
  • ու  կուտակված էմոցիաներ, որոնցով դժվար է չկիսվել ☻

Ինչու հետևել այս բլոգին?

Բավականաչափ ուսումնասիրել եմ,  ու կարծում եմ, որ սա առաջին անձնական բլոգն է Հայաստանում, որտեղ

  • կգտնեք ճամփորդական խորհուրդներ, պատմություններ տարբեր երկրների մասին․ ոչ միայն Հայաստանի,
  •  կծանոթանաք անթիվ մարդկանց հետ տարբեր երկներից,
  •  կգտնեք թե օգտակար, և թե ոգեշնչող ճամփորդական վիդեոներ ու ինձ հետ այս ու այնտեղ կլինեք,
  •   քանի որ աշխատանքս տուրիստների հետ է, առաջիններից կլինեք, որ կիմանաք Հայաստանի ամենասիրուն ու թաքնված տեղերի մասին։ Այլ կերպ ասած ձեզ էլ եմ տանելու խմբերիս հետ ման գալու 😀
  •   Այստեղ միասին ենք սովորելու ճամփորդել․ իրար խորհուրդներ տալով, իրարից սովորելով,
  •  ու այս ամենը մեկ բլոգում ու երկու լեզվով․

Եվ այսպես․

Իմ բլոգ մուտքի վիզա ստանալու պայմանները

o   Մուտքը միայն ժպիտով☻

o   իմ բլոգում բոլորը միայն աշխարհի քաղաքացի են ու սիրում են մարդկանց,

o   մեծ ցանկություն ունեն օգնելու միմյանց, որպեսզի մեր ճամփորդություններն անմոռանալի դառնան:

Երբ այցելել իմ բլոգ?

o   Երբ ամեն ինչ նյարդայնացնում է ու մի կտոր պոզիծիվ եք փնտրում, եկեք այստեղ, բացեք ու կարդացեք սիրուն մարդկանց մասին ու կտեսնեք, թե ինչքան լավ բան կա այս աշխարհում, որ կարող է ձեզ լցնել երջանկությամբ։

o   Երբ պատրաստվում եք ճամփորդության ու խառնաշփոթ է ձեր գլխում․ չգիտեք ինչ տանել, ինչքան տանել ու ինչի տանել։ Էլի եկեք այստեղ։

Հաճախ եմ ուզում ձեզ տեսնել այստեղ 🙂

Շնորհակալ եմ ընթերցելու և հետս ճամփորդելու համար։

Սիրով՝ Սիրա

                   

  • Երբ քեզ հետ լավ բան է պատահում,
ճամփորդիր, որ նշես դա,
  • Եթե վատ բան է պատահում,
ճամփորդիր, որ մոռանաս,
  • Եթե ոչինչ չի կատարվում քո կյանքում,
ապա ճամփորդիր, որ կատարվի:
Հ.Գ. Ցանկացած անորոշ իրավիճակում ՃԱՄՓՈՐԴԻՐ