Որոշել եմ ճանապարհներին ինձ հանդիպած հետաքրքիր մարդկանց մասին ավելի շատ գրել։
Ծանոթացեք խնդրեմ․
Շատ հետաքրքիր մարդ, անունը Հակոբ, ինչպես հասկացաք հայ է։
Ծնվել մեծացել է Բեյրությում, բայց բավականին ժամանակ ապրում է ԱՄՆ Ջեքսն քաղաքում, որտեղ շատ քիչ հայեր կան։ Ուսուցիչ է, պրոֆեսոր։
Ինչու գրավեց ուշադրությունս?
Մի օր պատահական տեսա, թե ինչպես է մարդկանց 2$ թղթադրամներ բաժանում։
Երբ հերթը հասավ ինձ սկսեց ավելի մանրամասն բացատրել ամեն բան։
Եթե չգիտեք, նշեմ, որ 2$ թղթադրամները շատ քիչ են օգտագործվում ու շատ չկա աշխարհում։ Մարդիկ երբեմն փողով գնում են դրանք։
Դեռևս տարիներ առաջ Հակոբը սկսել է տարածել այն իր աշակերտների շրջանում։ Երեխաները նրան տվել են 2$-ին համարժեք գումար և վերցրել այն։ Այսպիսով վաճառել է 14.000$. Իսկ ինչո՞ւ է յուրահատուկ այս թղթադրամը։
Ինչպես Հակոբը նշեց, սա ամենակարևոր պատմական պատկերն ունեցող թղթադրամն է ԱՄՆ-ի։ Շատ կարևոր պատմական իրադարձություն է պատկերցած դրանում` 1776 թ․-ի Հուլիսի 4-ի ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ստորագրման պահը։
Ամեն անգամ գումարը բաժանելով մեծ մասին չի զլանում պատմում է այդ թղթադրամի մասին։
Հայաստան գալուց առաջ պատվիրել է 500 հատ 2$-ոց թղթադրամ։
Գնալուց առաջ համարյա բոլորը հասցրել էր բաժանել։ Դե իհարկե ինձ էլ հասավ <3