Որպեսզի բանկոմատը չխաբի

Այն պահից սկսած, երբ լքում ես երկիրը, գումարդ վտանգվում է։ Կլինի դա կանխիկ, թե բանկային քարտ։

Մի քանի կետեր առավել պաշտպանված լինելու և քարտերն առավել շահավետ օգտագործելու մասին և թե ինչպես «բարեկամանալ» բանկոմատի հետ։

  1. Շատ քանակությամբ քարտեր մի տար քեզ հետ ճամփորդելիս։ Բայց գոնե 2 հատ ունեցիր և պահիր տարբեր տեղերում; Եթե մեկը կորի կամ գողանան, գոնե մյուսից կկարողանաս օգտվել։ Ամեն օրվա վերջում ստուգիր քարտիդ վրայի հաշիվը։
  2. Իդեալական կլինի օգտվել այն բանկոմատներից, որոնք բանկերի կողքն են դրված։ Աշխատիր օգտվել այդ բանկոմատներից հենց բանկի աշխատանքային ժամերին․ եթե որևէ խնդիր ծագի կկարողանաս բանկի հետ պարզել։
  3. Օգտվելիս քարտդ կուլ գնաց? Մի շտապիր լքել տարածքը։ Աշխարհում հայտնի է «Լիբանանյան հանգույց» անունով մի հնարք, որի միջոցով գողերը տանում են քարտերը։ Ավելի մանրամասն կխոսեմ դրա մասին հաջորդ գրառումներում։ Փորձիր մատով ստուգել այրդյոք քարտը կիսով չափ ներսում չի մնացել և փորձիր ետ քաշել։
  4. Եթե նույնիսկ կողքիդ ոչ մեկ չկա կանգնած, ամեն դեպքում ձեռքով փակիր ստեղնաշարը PIN-դ հավաքելու ժամանակ։
  5. Մի թույլ տուր, որ «բարի» մարդիկ օգնեն քեզ բանկոմատից օգտվելիս։
  6. Միշտ ուշադիր եղիր կողքերդ զզնելիս։ Գողերը հիմնականում 2 հոգով են լինում, մեկը ձեր ուշադրությունը կշեղի մյուսը ձեր գումարը կտանի։ Եթե կասկածելի ինչ-որ բան զգացիք, ապա մի օգտվեք տվյալ բանկոմատի։

Ու շատ կարևոր է գիտակցել, որ այս ամենը յուրաքանչուրիս հետ կարող է պատահել։ Նույնիսկ նրանց, ովքեր կարծում են «հաստատ իրենց հետ չի լինի»

 

Անվտանգ ճամփորդություն բոլորիդ։