Այ լավ մայ ջոբ

Եթե ինձ հարցնեին, թե որոնք են այն պարզ ճշմարտությունները, որ գիտակցել եմ իմ ապրած ոչ այնքան երկար կյանքում, միանշանակ դրանցից մեկը կլիներ՝ ՍԻՐԻՐ ԷՆ ԱՄԵՆ ԻՆՉԸ, ԻՆՉՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՍ։

Չգիտեմ ոնց նկարագրեմ, որ տեղ հասցնեմ էն զգացումը, որ ունեմ էս թեմայի հետ կապված։

Քո աշխատանքը սիրելը ուղիղ համեմատական է առողջությանը, երջանկությանը ու սենց լիքը բաների։

 

Ես ինձ միշտ ստուգում եմ, ներքին տեստ անում. արդյոք դեռ զբաղվում եմ այն ամենով, ինչ սիրում եմ։

Բոլորիս մոտ սարսափելի հոգնած պահեր լինում են, երբ ուզում ես պառկես ու մի երեք տարի ոչինչ չանես))) Բայց դա կապ չունի աշխատանքդ սիրելու հետ։

 

Էնպես է ստացվել’ ինչով էլ որ զբաղվում եմ, ուղիղ կապ ունի տուրիզմի հետ, բայց երբ Հայաստանում սեզոնը բացվում է, ես միշտ ներսիս եմ լսում ու զգում։

Ոնց դերասանը ամեն անգամ բեմ բարձրանալուց հուզվում է ու հաճելի էմոցիաներ ապրում, ես էլ նույն կերպ սեզոնն եմ բացում ինձ մոտ։ Ու ինքս ինձ համար որոշել եմ․ երբ կգա մի տարի ու ես կզգամ, որ չեմ հուզվում խմբերիս հանդիպելուց առաջ, էլ չեմ աշխատի իրենց հետ։

 

Ու մեծամասամբ ամեն խմբի հետ նույն ադրենալինն եմ զգում։ Համարյա ամեն խմբի։ Ինձ համար Գառնի-Գեղարդը միշտ չի, որ նույննա))) Անկեղծ 😀 Ոնց մարդ իր տան նոր արած “ռեմոնտը” ցույց տալուց չի հոգնում, ես էլ իմ աշխատանքից))

Մի անգամ հոլանդացիների խումբ ունեի, Զվարթնոցը պատմեցի վերջացրեցի հարցրեցին․ “Դու էլ ես առաջին անգամ էստեղ? Մեր հետ հավասար ուշադիր նայում ես դետալներին))))”

 

Ես խենթանում եմ իմ աշխատանքի կամ աշխատանքների համար, ես չգիտեմ ինչ ասել է երկուշաբթի, ուրբաթ կամ տոն օրեր։ Աշխատանքիցս եկող սերն էնքան մեծ է, որ եղել է օրեկան քնել եմ 3 ժամ օրեր շարունակ, բայց էնքան եմ լիցքավորվել մարդկանցով, որ դեռ ողջ եմ 😀

Եղել է երկար ժամեր թռիչքից հետո հոգնած մտել եմ արագ օդանավակայանի զուգարան, փոխվել ինձ կարգի բերել (հիշում եմ զուգարանում աշխատող կնոջ դեմքը, երբ “դո ի պոսլե” տեսավ ինձ 😀 լրիվ կինո էր)) ու դուրս եմ եկել հյուրիս դիմավորելու, իբրև թե ես ժամեր շարունակ իրեն էի սպասում 😀 բայց իրենից “մահացած” եմ եղել))

Ու եթե ուզենամ բարի բաներ մաղթել մարդկանց’ կասեմ․ միշտ ընտրեք էն ինչ սիրում եք։ Մի լսեք ոչ մեկի, մի նայեք թե ձեր դիպլոմը ինչ գույն կլինի, թեկուզ լինի դեղին գույնի, բայց եթե կիրք դնեք ձեր արածի մեջ, դրա գույնը ամբողջ կյանքում դուք կորոշեք։

 

Հ․Գ․ Ու ընտրեք անել մի բան, որը մարդկանց երջանկության պահեր կպարգևի 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով