#ՄեմուարներԳիդեն
Տարվա 12 ամիսը աշխատում եմ տուրիստների հետ, տարբեր ազգերի ներակայացուցիչների, բայց շատ չեն այն խմբերը, որոնց հրաժեշտ տալուց տխրում եմ ու լայն ժպիտով տուն եմ գալիս։
Այ իրանք, այ էս հրաշքները էտ շատ քչերից են?
Էն արիստոկրատ բրիտանացի, որ ասում են այ իրանք են։ Էն որ անգլերեն սովորելուց Բրիտանիան միշտ կյանքի կտոր ես պատկերացրել, այ իրանք են էտ կյանքի կտորը։
Ահավոր նրբանկատ, չափից դուրս խելացի։
Երբ խմբիցս մեկը 2֊րդ օրն ասեց Չարենցի պոեմներն եմ քաշել անգլերենով կարդում եմ, հասկացա, որ իրանք լուրջ են)))
Ամեն մեկը մի դեմք!!!
Մի հատ պապիկագույն պապիկ ունեմ երեկ միամիտ իմացա Օքսֆորդի համալսարանի քրեական իրավունքի պատվավոր դասախոս պրոֆեսորներիցա ու աշխարհի շատ համալսարաններում մեծ ճանաչում ունի։
Էլի նման դեմքերից մեկը եկավ ասեց. “Ես իմացա ձեր ազգի զենքերից մեկը որն է”
Ցիտում եմ. “Դուք երևի չեք էլ գիտակցում որքան ուժ կա ձեր այբուբենի ու հայոց լեզվի մեջ”….?
Ու լիքը լիքը սենց բաներ, որ երևի գիրք կգրեմ, որ հասցնեմ պատմեմ ամեն ինչ։
Ու էն որ հոթելի մոտ խելոք հերթ կանգնած գրկում հաջող էինք անում իրար ու մի կին մոտեցավ պաչեց ու ասումա.
“Սիրա Հայաստանը ինտելեկտուալ մարդկանց երկիր է։ Չեմ կարծում հիմարներին կհետրաքրքրի այն։ Չափից շատ բան կա հասկանալու ու սովորելու այստեղ”։
Ժպիտս չի փակվում ու դրա համար խենթանում եմ էն ամեն ինչի համար ինչով զբաղվում եմ այս կյանքում