Այսօր ուզում եմ ձեզ ծանոթացնել, ովքեր դեռ չգիտեն, Վաչեի հետ))
Վաչեն այս հայկական կուկուն է, որը նվեր եմ ստացել իմ ամենա-ամենա խմբերից մեկի կողմից։
Ընկերներիցս շատերը գիտեն Վաչեին։ Իրեն էլ են տեսել այստեղ-այնտեղ))
Բայց շատերը չգիտեն ոնց եղավ, որ Վաչեն ի հայտ եկավ։
2017 թվականն էր)) Մի խումբ տուրիստ մտավ Հայաստան 😀
Ամերիկայի հայեր էին։ Ինձ բախտ էր վիճակված իրենց գիդը լինել։
Երբ ամենալուրջ թեմաներից խոսում ես իրենց հետ, մինչև անգամ Արցախում ավտոդռոմ գնալը)))
Առաջին օրն է տուրի, դեռ ոչ մեկին չեմ ճանաչում, բայց բոլորով իրար գիտեն։ Բարձրացա ավտոբուս, հաշվեցի (իմ հաշվարկով բոլորը տեղում էին), վերցրեցի խոսափողս հայտարարեցի, որ շարժվում ենք։ Խմբից մեկն ասեց․ «Չէ, Վաչեն կա?»․․․․
Բարձրախոսով հարցրեցի․ «Վաչեն էստեղ է?»
Խումբս սկսեց անուշ ծիծաղալ))Ու հետո հասկացա, որ մենք Վաչե չունենք խմբում։ Վաչեն պետքա հետո գար 😀
Ու անդադար հումորներ էինք անում մեր ստեղծած կերպար Վաչեի մասին։
Մինչև վերջին հրաժեշտի ընթրիքի ժամանակ, շնորհակալություն, հուզվել և այլն, և ույլն․․․․ու մեկ էլ, կռահեք ինչ?
Հանեցին նվիրեցին ինձ Վաչեին))Ասեցին Վերնիսաժում մի ժամ իրեն ենք ման եկել այսօր))լավ կնայես, հետդ տուրերի կտանես))Վաչեի ծնունդն էլ փաստորեն եղավ 2017 թվականի օգոստոսի 24-ը։
Ասածս ինչ էր. Այսուհետ իրեն հաճախ կտեսնեք 🙂