Եթե կարդում եք սա, հետևում բլոգիս, ապա նկատած կլինեք, որ ես ավելի շատ եմ շեշտը դնում Հայաստանի մասին հյուրերի արտահայտած կարծիքների վրա։ Անցած նյութս նվիրված էր մեր ուտելիքին. կարող եք կարդալ այստեղ: Ես իհարկե ունեմ իմ սեփական կարծիքը․ երբեմն շատ զգացմունքային ու հուզառատ, հաճախ միգուցե պաթոսախեղդ, բայց երբ պետք է Հայաստանի մասին խոսեմ դրսում ու դրսի համար, երկու անգամ ավել…
Հայկական խոհանոց. FOODback-եր ճամփորդներից
Ինչո՞ւ ընտրել Հայաստանը որպես ճամփորդական ուղղություն։ Թույլ տվեք մի բան ասել. մենք շատ առաջարկներ ունենք զբոսաշրջիկներին, բայց այսօր խոսելու եմ ՈՒՏԵԼԻՔԻ մասին։ Ճամփորդելու կարևոր նպատակներից մեկը նոր ճաշատեսակներ փորձելն է։ Լինելով ամենակեր արարածներից մեկն այս երկրագնդի վրա, մենք շատ ենք սիրում փորձարկումների ենթարկել մեր ստամոքսը ճանապարհներին։ Տուրիզմում լինելով բավականին երկար տարիներ, հարյուրավոր հաճոյախոսություններ եմ լսել մեր խոհանոցի մասին։ Մի հյուր…