Ճանապարհներին սնվում ենք անվնաս

Էլ ինչ «հավես» ճամփորդություն առանց շատ համեղ սնունդի։ Բայց չպետք է մոռանալ սննդի անվտանգության մասին, երբ օտար երկրում ենքմ, քանի որ արձակուրդը կարող է փչանալ, եթե առողջական խնդիրներ ունեցանք։ Հիշեք ճամփորդական ոսկե օրենքը ուտելիս՝ «Լավ եփեք, լավ լվացեք, կլպեք կամ ընդհարնապես մոռացեք»
Կարդանք տեսնենք ինչ ուտե-չուտել, խմել-չխմել

  • Աշխատեք խուսափել ծորակի ջրից ճափորդելու ժամանակ։ Նույնիսկ եթե տեղացիները խմում են այդ ջրից հիշեք, որ ձեր օրգանիզմը սովոր չէ այդ ջրին և կարող եք հիվանդանալ։ Խորհուրդ է տրվում ատամները նույնպես չլվանալ ձորակի ջրով։ Օգտագործեք շշալցված ջուր։
  • Խուսափեք հում ուտելիքներից

Իհարկե շատ բան կախված է, թե ինչ երկիր եք այցելում։ Օրինակ եթե տվյալ երկրում ծորակից ջուր խմելը կարող է վտանգավոր լինել և սալաթների միջի բանջարեղենը հավանական է լվացվել է հենց այդ ծորակի ջրով, ապա կարող եք հետագայում խնդիրներ ունենալ։

  • Մրգերը աշխատեք ընտրել այնպես, որ հնարավոր լինի կլպել ուտելուց առաջ։ Խուսափեք պարզապես լվացված մրգերից։ Իդեալական տարբերակներ են՝ բանանը, նարինջը, կիվին և այլն․․․

  • Եթե դրսում եք ու չգիտեք ուր գնալ ճաշելու, ապա ընտրեք այն տեղերը, որտեղ շատ մարդ կա կամ նույնիսկ հերթ։ Մարդկանց ամբոխը, մանավանդ տեղացիների, գրեթե չի սխալվում ուտելիքի ընտրության հարցում։
  • Պատվերներ անելիս խնդրեք, որ ամեն ինչը լավ եփեն։ Կիսահում ոչինչ մի կերեք։

Առողջ ճամփորդություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով