Նկարում պատկերված կինը միշտ նստած է ռեստորաններից մեկի մուտքի մոտ և հաց է թխում։ Ինչպես մենք հայերս Եգիպտացիները ևս առանձնահատուկ վերաբերմունք ունեն հացի նկատմամբ, և ինչպես և մենք շատ-շատ են ուտում։
Փողոցներով քայլելիս ևս կարելի է հանդիպել խանութանման տեղեր, որտեղ թխում են հաց։
Նույնիսկ հիշում եմ, լինելով 5 աստղանի նավի մեջ և ունենալով շատ համեղ նախաճաշ մի քանի տեսակ հացով, միշտ խնդրում էինք ռեստորանին ներքին կարգով հենց այս հացից տաքացնեն և տան մեզ։
Չնայած, որ ամբողջ արաբական աշխարհում հացը հայտնի է ԽՈԲՍ անունով, եգիպտացիներն այն այլ կերպ են անվանում՝ Աշ Բալադի։
Անհնար է գնալ Եգիպտոս և չփորձել այն։
Հիմնականում ուտում են պանրի, կաթնաշոռի և թեյի հետ։
Թեյն էլ շատ հաճախ կաթով են խմում (ինչն այդպես էլ չսովորեցի)։
Որպեսզի ավելի լավ հասկանանք հացի նշանակությունը Եգիպտոսի մշակույթում, բավական է թարգմանել Աշ Բալադի բառը։
Բալադի նշանակում է ավանդական կամ իսկական։
Բայց ամբողջ նշանակությունը թաքնված է Աշ բառի մեջ, որն էլ նշանակում է ԿՅԱՆՔ ։
Հացը կարևոր է այստեղ, առաջնային, կյանքի աղբյուր է, առանց որի չի կարող ոչ մի եգիպտացի՝ լինես հարուստ, թե աղքատ J
Եգիպտացու լավագույն ընկերն է ՀԱՑԸ !