Հացը Եգիպտոսում

Նկարում պատկերված կինը միշտ նստած է ռեստորաններից մեկի մուտքի մոտ և հաց է թխում։ Ինչպես մենք հայերս Եգիպտացիները ևս առանձնահատուկ վերաբերմունք ունեն հացի նկատմամբ, և ինչպես և մենք շատ-շատ են ուտում։

Փողոցներով քայլելիս ևս կարելի է հանդիպել խանութանման տեղեր, որտեղ թխում են հաց։

Նույնիսկ հիշում եմ, լինելով 5 աստղանի նավի մեջ և ունենալով շատ համեղ նախաճաշ մի քանի տեսակ հացով, միշտ խնդրում էինք ռեստորանին ներքին կարգով հենց այս հացից տաքացնեն և տան մեզ։

Չնայած, որ ամբողջ արաբական աշխարհում հացը հայտնի է ԽՈԲՍ անունով, եգիպտացիներն այն այլ կերպ են անվանում՝ Աշ Բալադի։

Անհնար է գնալ Եգիպտոս և չփորձել այն։
Հիմնականում ուտում են պանրի, կաթնաշոռի և թեյի հետ։
Թեյն էլ շատ հաճախ կաթով են խմում (ինչն այդպես էլ չսովորեցի)։

Որպեսզի ավելի լավ հասկանանք հացի նշանակությունը Եգիպտոսի մշակույթում, բավական է թարգմանել Աշ Բալադի բառը։

Բալադի նշանակում է ավանդական կամ իսկական։

Բայց ամբողջ նշանակությունը թաքնված է Աշ բառի մեջ, որն էլ  նշանակում է ԿՅԱՆՔ ։

Հացը կարևոր է այստեղ, առաջնային, կյանքի աղբյուր է, առանց որի չի կարող ոչ մի եգիպտացի՝ լինես հարուստ, թե աղքատ  J

Եգիպտացու լավագույն ընկերն է ՀԱՑԸ !

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով