Հայաստանը համոզիչ կոկտեյլ է․Րիչարդ Բանգս

Հուլիս ամսին Հայաստանում էր գտնվում  մի շատ հետաքրքիր և վերջին տասնամյակներում համաշխարհային տուրիզմի գուրուներից մեկը՝ Րիչարդ Բանգսը։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր լինել նրա և իր ընտանիքի զբոսավարը։

Շնորհակալ եմ ESI DMC Armenia-ին իրեն հյուրընկալելու ու  վստահության համար։

Բայց դրանից զատ ու առաջ մեծ հնարավորություն խոսել համաշխարհային տուրիզմի “վարպետներից”  մեկի հետ հենց տուրիզմից, աշխարհի տենդեցներից ու պարզապես կյանքից։

Նախ ներկայացնեմ, թե ով է նա․  Րիչարդ Բանգս

 

 

 

 

Րիչարդ Բանգս- Ամերիկացի գրող, ով հեղինակ է 19 գրքերի, շատ հոդվածների, որոնք տեղ են գտել The New York Times-ում, Slate-ում և The Huffington Post-ում ։

Չկա մի այնպիսի ճամփորդ աշխարհում, որ լսած չլինի expedia.com կայքի մասին։ Րիչարդը կայքի համահիմնադիրներից է։

Համահիմնադիր է աշխարհի ամենամեծ ճամփորդական պատմությունների հրապարակման հարթակի- www.steller.co

Ամերիկայան ամենամեծ արկածային զբոսաշրջային ընկերության հիմնադիրն է։

Այնպիսի աղբյուրների հետ են համագործակցում, որոնք ապահովվում են 14.000.000 դիտում։

Րիչարդը Ամերիկայի Հանրային Հեռուստատեսության Richard Bangs Quests և Richard Bangs Adventures with Purpose հաղորդաշարերի գործադիր տնօրենն ու հաղորդավարն է։

Ու ամենակարևորը մի մեծ ընդհանուր բան ունեինք երկուսս․ Եգիպտոսը հատուկ տեղ ունի երկուսիս սրտում։ Ու պարզվեց ընդհանուր ծանոթներ ունենք)) Աշխարհը փոքր գյուղ է))

Դեռ շատ կարող էի գրել իր գործունեության մասին, բայց այսքանով անցնենք հարցազրույցին;

Սա մի փոքրիկ հատված է իր հետ զրույցից, որը կարծում եմ հետաքրքիր կլինի բլոգիս ընթերցողին և իմ կոլեգաներին։

Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհի այս հատվածն ընտրեցիք Ձեր ճամփորդության համար։

Հայաստանն ու Վրաստանը այնքան էլ հայտնի չեն ԱՄՆ-ում և մենք միշտ փնտրում ենք նոր ուղղություններ բացահայտելու համար։ Այս երկու երկրները միշտ ոչ այնքան ճիշտ են ներկայացվել ու այնքան էլ տպավորիչ չեն թվացել։ Պատճառներից մի քանիսն արդարացված են պատմական իրադարձություններով, բայց մյուսներն արդարացված չեն։ Սրանք ուրիշ, ավելի խաղաղ ժամանակներ են թվում ու այս երկու երկրներն այնքան շատ բան ունեն առաջարկելու․ այնպիսի բաներ, որ էլ ոչ մի տեղ չես գտնի։

Ինձ ամենից շատ հետաքրքրող բաներից մեկն այն է, որ երկու երկրներում զբոսաշրջության ոլորտը համեմատաբար նոր է, և սա լավագույն ժամանակն է նայել աշխարհում արդեն հաջողված զբոսաշրջային օրինակներին ու վերցնել լավագույնը՝ հաշվի առնելով արդեն արված սխալները, ընտրել լավագույն տարբերակը։

Դուք այլ զբոսաշրջային ուղղությունները ուսումնասիրելու, գնահատելու և ձեր սեփական ծրագրերը ստեղծելու ճոխություն ունեք։ Սա շատ ոգևորիչ հնարավորություն է։

Այստեղ լինելով ես կարծում եմ մենք  ականատես ենք հիմա դրա զարգացման սկզբնական փուլին։ Երբ վերադառնանք ԱՄՆ պատմելու ենք այստեղ տեսածների մասին և օգնելու ենք ճիշտ հարթակ ձևավորել։

Ինչպիսի՞ն էին Ձեր սպասումներնը մինչ այցելելը և ի վեջո ի՞նչ տեսաք այստեղ։

Սպասումենրս իրականությունից շատ տարբեր էին։ Շատ նկարներ, որ մենք ենք տեսնում, երևի արված են նախորդ դարում ու մեծամասամբ սև ու սպիտակ են։ Ամբողջ Հայաստանը ամերիկացու աչքերով մարտահրավերներով հարուստ տարածաշրջան է։

Շատ զարմանալի էր սահմանն անցնելուց հետո տեսնել այս անտառները, հալվող ձորերն ու հովիտները, զուլալ աղբյուրներն ու վանքերը կարծես դրախտ լինեին։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանում Շվեյցարիա կա։

Որոնք են այս ուղղության յուրահատուկ կողմերը, ինչպես ինքներդ կգովազդեիք Հայաստանը?

Բնությունն արդեն հզոր պատճառ է գալու Հայաստան։ Դուք ունեք մարդկանց մեծ խումբ, ովքեր հպարտ են իրենք ժառանգությամբ ու ինքնությամբ։ Ամենամեծ անակնկալն ինձ համար մարդկանց ուրախ, զվարթ և այսքան հյուրասեր լինելն է։ Կարելի էր մտածել, որ այն բոլոր դժվարություններն ու ողբերգությունները, որի միջով Հայաստանն անցել է, հնարավոր է այստեղ լավատեսությունն ավելի քիչ լինի։ Բայց այստեղ լավատեսություն է հոսում։ Այս բնավորությունը շատ երկրներում չես գտնի։ Սա կարող է շատ յուրահատուկ առաջարկ լինել։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն և հնարավոր է ամենամեծ քանակով եկեղեցիները հենց այստեղ են կենտրոնացած։ Այստեղ զարմանահրաշ մի բան կա թե պատմական, թե մշակութային, թե ճարտարապետական, թե երաժշտական առումներով։ Դա ցնցող է։ Այս ամենը վերածվում է համոզիչ կոկտեյլի։

 

Այստեղ Ձեզ ապահով ե՞ք զգում։

Շատ ապահով եմ զգում։ Ես շատ տեղեր եմ ճամփորդել, որտեղ ապահով չէ։ Սա այնքան ապահով է, որքան բոլոր ապահով տեղերը ԱՄՆ-ում։ Նույնիսկ ԱՄՆ-ում կան շատ տեղեր, ոտեղ դու քեզ ապահով չես զգում։ Բայց նայեք շուրջբոլորը։ Այստեղ բացօթյա սրճարանային մշակույթ կա։ Սա նման է Վիեննայի, Փարիզի բացօթյա սրճարանային մշակույթին․ նստում ես դրսում, գիրք ես ընթերցում, պատմություններ պատմում ու վայելու ես կյանքը։ Կարծում եմ մարդի վայելում են կյանքն այստեղ։

Ձեր կարծիքն ուտելիքի և գինու մասին այստեղ։

Ես զարմացա, երբ բացահայտեցի, թե որքան գինու մշակույթ կա այստեղ։ Եվ սա ոչ այնքան հայտնի։ Մենք որոշ ժամանակ անցկացրեցիք գինու գործարանում։  Ինչպիսի փորձառություն։  Տպավորությունս այնպիսին էր, որ ոչ թե փորձում էին սեփական արտադրանքը գովազդել, այլ դա ազգային հպարտություն էր։ Անձնական ֆավորիտս կոնյակն է։ Այն Նապոլեոնի և Չերչիլի ուժեղ նոտայի էր նման։ Գնել եմ՝ տանեմ տուն հետս։

Ինչո՞ւ են մարդիկ ճամփորդում և ինչպե՞ս է ճամփորդությունը փոխում մարդկանց։

Օ, շատ հետաքրքիր հարց է։ Ես դառնում է քարոզիչ, երբ հերթը հասնում է ճամփորդությանը։ Ճամփորդությունը փոխակերպում է։ Մենք աճում և ավելի լավն ենք դառնում, երբ նշում ենք մարդկանց բազմազանությունը, գնահատում այն, թե որքան ընդհանուր բաներ ունենք բոլորս և որքան բան կարող ենք սեղանին դնել։ Սովորում ենք նոր բաներ, գիտակցության էվոլյուցիա է տեղի ունենում և մենք դառնում ենք ավելի լավը։ Ճամփորդությունն աշխարհն ավելի լավն է դարձնում։ Կարծում եմ բոլորոը պետք է ճամփորդեն։ Որքան շատ ես ճամփորդում, այնքան ավելի շատ ես հասկանում, որ այն մարդիկ, որոնց մենք հանդիպում ենք, մեր համաշխարհային ընտանիքի մի մասն են։ Եվ դու չես ցանկանում վնասել ընտանիքիդ անդամին․ նույնն էլ ճամփորդելիս։ Ճամփորդությունը մեզ ավելի բարի է դաձնում։

 

Հ․Գ․ Կարծում եմ ավելի լավ ավարտ չէր կարող ունենալ հարցազրույցը քան այս բառերը․ ճամփորդությունը մեզ ավելի բարի է դարձնում։ Շատ ճամփորդեք և կբացահայտեք ինքներդ ձեր մեջ այնպիսի հատկանիշներ, որոնց մասին երբեք չեք իմանա տանը մնալով։

Շնորհակալ եմ ընթերցելու համար։