Երբ մի անգամ հասա Վիեննա և ականջներս ամբողջությամբ փակվեցին ու խառնվեցի իրար վախից, որոշեցի ավելի խորը ուսումնասիրել, թե ինչ է կատարվում մեր մարմնի հետ այն ժամերի ընթացքում, երբ մենք օդանավի մեջ ենք։
Թթվածնի պակաս
Թթվածնի պակասից կարող եք զգալ հոգնածություն և գլխացավ։
Աշխատեք ամեն 2 ժամը մեկ տեղից վեր կենալ և քայլել, որպեսզի մարմինը շարժվի։
Համի զգացողության կորուստ
Եթե նկատել եք, օդանավի մեջ ամեն ինչ կարծես նույն համն ունի։ Օդի չորությունը նպաստում համի զգացողության կորստին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աղի և քաղցրի զգացողությունը ընկնում է 30%-ով։
Ջրազրկում
Պետք է շատ ջուր խմել օդանավի մեջ! Գիտե՞ք ինչու․․․
Մարդու համար առողջարար է համարվում 50-60% խոնավությունը: Օդանավի մեջ խոնավությունը ընդամենը 10% է․ սա ավելի չոր է, քան անապատում։
Օրգանիզմում գազեր են հավաքվում
Երբ օդանավում ճնշումն ընկնում է, օրգանիզմում սկսում են գազեր հավաքվել, այդ իսկ պատճառով փքվածության զգացողություն կարող է առաջանալ և տագնապ։
Աշխատեք գազեր պարունակող ոչինչ չուտել թռիչքից առաջ և գազավորված ըմպելիք չխմել օդանավի մեջ։
Շարունակելի…