Ինչ գնել Եգիպտոսում?

Ամեն երկիր ունի այն հուշանվերների ցուցակը, որ մեզ հետ բերում ենք մեր տուն հետագայում մեզ հիշեցնելու, թե որտեղ ենք մենք եղել այս գլոբուսի վրա և ինչու ոչ վերապրելու սիրուն պահերը։

Եգիպտոսը ամենահաճախ այցելվող երկրներից է հայերիս շրջանում և այժմ տեսնենք, թե ինչ կարելի է բերել մեզ հետ այնտեղից։

1.Տարբեր տեսակի համեմունքներ, ներառյալ այդքան թանկարժեք շաֆրան, որը բավականին մատչելի է այնտեղ։

2.Էլ ինչ շոփինգ առանց արձանիկների
Փարավոնների կիսանդրիներից, մինչև կատուներ։ Ես ինքս ինձ հետ բերել եմ կատվի արձան՝ կոչվում է Բաստետ-կատու աստվածուհին, որը ասում են պաշտպանում է տունը չարից, վնասատուներից։ Դեռևս հազարավոր տարիներ առաջ կատուների մումիաները տերերի հետ ուղարկել են հանդերձյալ աշխարհ։ Եվ պարզապես դրանք գեղեցիկ են։ 5$ կարելի է գեղեցիկ կատու ձեռք բերել։

  1. Եգիպտական պապիրուս․ այս մեկի հետ պետք է զգուշ լինել ընտրելուց, որովհետև ոչ բոլորն են հենց պապիրուսից պատրաստված։    Երբեմն կգտնեք 1-2$ արժողությամբ օրինակներ, ասեմ, որ դրանք իսկական չեն ու ասում են նույնիսկ բանանի կեղևից պատրաստված։ Իսկականը արագ գտնելու համար կարող եք այցելել իրենց պապիրուսի ինստիտուտները։ Շատ գեղեցիկ տեսականի ունեն ու էժան չեն իրականում։ Ձեռքի աշխատանքներն ավելի թանկ են։ Կարող եք գտնել նաև մեքենայով արված շատ ավելի էժան ու էլի ոչ պակաս որակով։ Աչքիս առաջ գնված ամենաթանկ պապիրուսը եղել է 350$ արժողությամբ ու իրենք կարևորը շատ գոհ էին ։)

Շարունակելի․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով