Արի Պորտուգալիա, որովհետև՝
- Գտնվում ես Եվրոպայում, բայց իրականում շնչում ես Բրազիլիա։
- Ուտելիքը շատ-շատ համեղ է, իսկ քաղցրավենիքը ցավոք սրտի աննման։
- Ծովամթերքի սիրահարների համար դրախտ, մանավանդ Ատլանտյան օվկիանոսի ափերին գտնվող փոքր և մեծ քաղաքները։
- Այստեղ է գտնվում աշխարհի լավագույն լողափերից մեկը՝ Costa de Caparica-ն։
- Կկանգնեք Եվրոպա մայցամաքի ամենածայրին ու կզգաք, թե ինչպես են հատվում աշխարհները։
- Չեք էլ նկատի, թե ինչպես եք գինին խմում ջրի փոխարեն։
- Պորտո քաղաքի Santa Catarina փողոտան իր 1500 երկարությամբ ձգվող խանութներով սպասում է ձեզ, կհասկանաք, թե ինչ է նշանակում, երբ զեղչ է լինում։
- Այս նույն Canta Catarina փողոտայի հենց սկզբում կտեսնեք Majestic Café-ն։ Այն աշխարհի 10 լավագույն սրճարաններից մեկն է համարվում և ունի պատմություն։
- Կայցելեք աշխարհի լավագույն գրադարաններից մեկը, ավելի կոնկրետ 3-րդ լավագունը՝ Lello & Irmão Bookstore, որտեղ գրվել է հանրահայտ Հարրի Փոթերը;
- Այստեղ կարող էին լինել դեռ շատ այլ պատճառներ․․․