Պորտուգալիա գալու պատճառներ

Արի Պորտուգալիա, որովհետև՝

  1. Գտնվում ես Եվրոպայում, բայց իրականում շնչում ես Բրազիլիա։
  2. Ուտելիքը շատ-շատ համեղ է, իսկ քաղցրավենիքը ցավոք սրտի աննման։
  3. Ծովամթերքի սիրահարների համար դրախտ, մանավանդ Ատլանտյան օվկիանոսի ափերին գտնվող փոքր և մեծ քաղաքները։
  4. Այստեղ է գտնվում աշխարհի լավագույն լողափերից մեկը՝ Costa de Caparica-ն։
  5. Կկանգնեք Եվրոպա մայցամաքի ամենածայրին ու կզգաք, թե ինչպես են հատվում աշխարհները։
  6. Չեք էլ նկատի, թե ինչպես եք գինին խմում ջրի փոխարեն։
  7. Պորտո քաղաքի Santa Catarina փողոտան իր 1500 երկարությամբ ձգվող խանութներով սպասում է ձեզ, կհասկանաք, թե ինչ է նշանակում, երբ զեղչ է լինում։
  8. Այս նույն Canta Catarina փողոտայի հենց սկզբում կտեսնեք Majestic Café-ն։ Այն աշխարհի 10 լավագույն սրճարաններից մեկն է համարվում և ունի պատմություն։
  9. Կայցելեք աշխարհի լավագույն գրադարաններից մեկը, ավելի կոնկրետ 3-րդ լավագունը՝ Lello & Irmão Bookstore, որտեղ գրվել է հանրահայտ Հարրի Փոթերը;
  10. Այստեղ կարող էին լինել դեռ շատ այլ պատճառներ․․․
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։