Սեսիմբրա

Ուզում եք կտրվել ամեն ինչից և ամենքից ու միաժամանակ ձեզ չզգալ չափից շատ զբոսաշրջիկ ուրեմն բարի գալուստ Սեսիմբրա (Sesimbra).

Sesimbra փոքրիկ քաղաք է, որը տեղացիները կոչում են նաև ձկնորսների գյուղ։ Այն արդեն սկսել է հետաքրքրել շատ զբոսաշրջիկների, բայց դեռևս չափից շատ «տրորված» չէ նրանց կողմից, և մանավանդ դեռ բացահայտված չէ հայերի համար։ Այստեղ 2 օրվա մեջ հասցրեցի հանդիպել ընդամենը 3 ռուս, 4 ֆրանսիացի և 3 անգլիացի զբոսաշրջիկների։ ԱՅԴՔԱՆԸ ընդամենը․․․փոխարենը ամենուր կարող եք տեսնել պորտուգալացիների, իրենց ընտանիքների հետ։

Այն սկսել է գրավել այցելուներին 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ այստեղ անցկացվեց Big Game Fishing մրցաշարը և բռնեցին 153 կգ քաշով espadarte տեսակի ձուկ։ Այդ ժամանակ դա Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում բռնած այդ տեսակի ամենամեծ ձուկն էր։

Բռնած ձկանը գլխիվայր կախեցին քաղաքի նավահանգստյան հատվածում և մարդիկ կարող էին նկարվել դրա։ Այդ առիթով քաղաքում բացվեց Espadarte հյուրանոցը, իսկ Սեսիմբրան դարձավ ձկնորսության և ծովափնյա հանգստի Մեքքան։

Սեսիմբրան շատ սիրելի վայր է հենց տեղացիների համար։ Ամենուր համեղագույն ծովամթերքի ռեստորաններ են, որոնք կոչվում են Marisqueira․ Սեփական ուսումնասիրության արդյունքում պարզեցի, լավագուններից մեկը Café Marisqueira O Rodinhas-ն է ու եկանք համոզվելու։ Եթե ծովամթերքի սիրահար եք, ապա անմիջապես կզգաք թե որքան թարմ է ամեն բան այստեղ։ Ոնց որ հենց նոր բռնած լինեն։ Պուճուր, նեղլիկ փողոցներով մեկ տարածված են ռեստորանները ու պատրաստ ձեզ զարմացնելու համեղ ուտելիքներով։ Նյամ-նյամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով