Հերթական անգամ թռիչքի էի պատրաստվում։ Իմ նստարանն էի փնտրում համարովս։ 10, 11, 12….14…Մի րոպե, ուր մնաց 13-ը?
Իսկ դուք գիտեիք, որ շատ ավիաընկերությունների ինքնաթիռներում բացակայում է 13-րդ համարի շարքը?Հյուրանոցների մասին գիտեի, բայց օդանավը նորություն էր։
Դա պատահել է այն պատճառով, որ ուղևորնրը պարզապես հրաժարվել են նստել այդ նստատեղին և նրանք ստիպված են եղել ընդհանրապես հեռացնել այն։
Իմիջայլոց, ոչ միայն 13-ը, այլ նաև 17-րդ տեղն է բացակայում շատ ինքնաթիռներում։
Օրինակ Lufthansa-ն, որը գերմանական ավիափոխադրող է չունի իր ինքնաթիռներում 17-րդ շարք։
Պատճառն այն է, որ Իտալիայում և Բրազիլիայում այն համարվում է անհաջող թիվ։
Ախ, այդ սնահավատությունը