Սնահավատությունն ու օդանավերը

Հերթական անգամ թռիչքի էի պատրաստվում։ Իմ նստարանն էի փնտրում համարովս։ 10, 11, 12….14…Մի  րոպե, ուր մնաց 13-ը?

Իսկ դուք գիտեիք, որ շատ ավիաընկերությունների ինքնաթիռներում բացակայում է 13-րդ համարի շարքը?Հյուրանոցների մասին գիտեի, բայց օդանավը նորություն էր։

Դա պատահել է այն պատճառով, որ ուղևորնրը պարզապես հրաժարվել են նստել այդ նստատեղին և նրանք ստիպված են եղել ընդհանրապես հեռացնել այն։

Իմիջայլոց, ոչ միայն 13-ը, այլ նաև 17-րդ տեղն է բացակայում շատ ինքնաթիռներում։
Օրինակ Lufthansa-ն, որը գերմանական ավիափոխադրող է չունի իր ինքնաթիռներում 17-րդ շարք։

Պատճառն այն է, որ Իտալիայում և Բրազիլիայում  այն համարվում է անհաջող թիվ։

Ախ, այդ սնահավատությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։