Սրճարան Majestic Porto

Նկարներում պատկերվածը աշխարհի 10 լավագույն սրճարաններից մեկն է համարվում։ Ես կավելացնեի ամենապատմականներից մեկը։

Անկեղծ սկզբից չգիտեի այս սրճարանի մասին ու էնպես չէր, որ այս կողմերում որոշեցի պտտվել սա գտնելու համար։

Երբ Պորտո քաղաքում էի, գիտեի, որ այստեղ հայտնի փողոց կա, որտեղ շաաատ խանութներ կան ու ամենալավ շոփինգի հատվածն է քաղաքի՝ Սանտա Կատարինան։ Ու դե ես էլ աղջիկ, ինձ չկորցրեցի, կամ միգուցե կորցրեցի 😀 ու եկա այստեղ։  Տեղացիներին երբ ուղղություն էի հարցնում, թե ինչպես գնամ, բոլորն առանց բացառությամբ ասում էին էսպես ու հետևից կրկնում փողոցի հենց սկիզբն էլ Majestic Café-ն է, այնտեղ էլ սուրճ կխմեք։

Մտածում էի երևի միակն է այդ փողոցում դրա համար հուշում են՝ փորձելով օգակար լինել)))

Հասանք փողոցի սկիզբ։ Կարդացի անունը և որոշեցինք ինչու ոչ, փորձել։ Մինչ այդ չէի էլ կռահում, որ հրաշքով է ազատ եղել այդ սեղանը)))))

Նկարներից մեկի մեջ կարող եք նկատել 5 րոպեում գոյաղած հերթը։

Միջավայրը շատ շքեղ է։ Գները շատ թանկ։ Մոտավորապես 4 անգամ ավելի թանկ, քան մնացած տեղերում։ Չարժե լանչ կամ ընթրիք անել։ Ուղղակի սրճել և վերջ։

Սրճարանը Պորտոյում բացվել է 1921 թվականին Café Elite անունով, որն ավելի շատ եղել է ակումբ բարձր խավի համար։ Իր այցելուներից բրիտանացի գրող J.K. Rowling-ն է հայտնի, ով շատ հաճախ էր գալիս այստեղ աշխատելու իր հայտնի գրքի՝ Harry Potter-ի վրա և անգամ չէր էլ կարող պատկերացնել այդ գրքի հետագա գլխապտույտ հաջողությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով