Տարիներ շարունակ գնում եմ Եգիպտոս, դարձել է երկրորդ հայրենիքս, բայց երբեք չէի եղել այնտեղի ոչ մի ծովափնյա հանգստավայրում։ Չեք պատկերացնի` քանի հոգի էր ինձ գրում ու խորհուրդ հարցնում, թե ուր գնալ, որ հյուրանոցում մնալ, որ մտածում էի արդեն գրասենյակ կարելի է բացել ) Մի խոսքով իմ այս տարվա ծովափնյա հանգիստս որոշեցի սկսել հենց Շարմից։ Շատ բան չգիտեի այստեղի մասին․ լավ…
Ինչ գնել Եգիպտոսում?
Ամեն երկիր ունի այն հուշանվերների ցուցակը, որ մեզ հետ բերում ենք մեր տուն հետագայում մեզ հիշեցնելու, թե որտեղ ենք մենք եղել այս գլոբուսի վրա և ինչու ոչ վերապրելու սիրուն պահերը։ Եգիպտոսը ամենահաճախ այցելվող երկրներից է հայերիս շրջանում և այժմ տեսնենք, թե ինչ կարելի է բերել մեզ հետ այնտեղից։ 1.Տարբեր տեսակի համեմունքներ, ներառյալ այդքան թանկարժեք շաֆրան, որը բավականին մատչելի է այնտեղ։…
Հացը Եգիպտոսում
Նկարում պատկերված կինը միշտ նստած է ռեստորաններից մեկի մուտքի մոտ և հաց է թխում։ Ինչպես մենք հայերս Եգիպտացիները ևս առանձնահատուկ վերաբերմունք ունեն հացի նկատմամբ, և ինչպես և մենք շատ-շատ են ուտում։ Փողոցներով քայլելիս ևս կարելի է հանդիպել խանութանման տեղեր, որտեղ թխում են հաց։ Նույնիսկ հիշում եմ, լինելով 5 աստղանի նավի մեջ և ունենալով շատ համեղ նախաճաշ մի քանի տեսակ հացով,…
Գնումներ Եգիպտոսում
Էլ ինչ ճամփորդություն առանց շոփինգի?? Ինչպես արդեն խոստացել էի դեռ շարունակելու ենք խոսել Եգիպտոսի մասին: Ինչպես ճիշտ, գրագետ առևտուր անել Եգիպտոսում: Անկեղծ կլինեմ, իմ նյարդերը շատ հաճախ են տեղի տալիս, երբ նույնիսկ մի մագնիս եմ փորձում գնել: Եգիպտոսում շոփինգը մի ամբողջ արարողակարգ է: Ես էլ սկզբից ամեն ինչին 4-5 անգամ ավել էի վճարում, հետո հասկացա, որ ես բարի եմ, բայց…
Հաչեփսութ
Սա ամենա֊ամենա տեղերից է, որ պետք է գնալ։ Չլսել ուրիշներից, թե ինչ գեղեցիկ է, այլ ինքներդ գնացեք ու հիացեք!! Սա Եգիպտոսի ամենագեղեցիկ տաճարներից է` Հաչեփսութի տաճարը։ Միակը, որ իր ճարտարապետությամբ ամբողջովին տարբերվում է մնացածից։ Սա նոր ոճ էր, որը փոխեց պատկերացումները Եգիպտական տաճարների մասին։ Այն նոր էր իր տեսակի մեջ։ Նվիրված է միակ կին փարավոնին` Հաչեփսութին. արդեն առեղծվածային է հնչում։…