Պաշտպանում ենք փողը

Նոր երկիր, նոր քաղաք։ Անասելի էմոցիաներ և հանկարծ մեզ է մոտենում մի շատ համով և անմեղ թվացող երեխա ու սկսում խոսել մեզ հետ։ Այնինչ մինչ մենք տարված են փոքրիկով նրա հայրը կամ մայրը գրպանահատությամբ են զբաղված։ Սա շատ տարածված է աշխարհում, մանավանդ շատ այցելվող տուրիստական վայրերում։

Տեղանքին շատ լավ ծանոթ չլինելը տուրիստներին դարձնում է «զոհ» գողերի աչքերում։

Մի քանի  փորձված կետեր, որ կօգնեն խուսափել կողոպուտից և կարևոր իրերի հետ ճիշտ վարվել, երբ ճամփորդում ենք։

  • Շատ կարևոր է այլ երկրում աչք չծակել և շատ չնմանվել տուրիստի։ Երբեմն մեր մեծ պայուսակները կամ գոտի-պայուսակնեը փողի համար նախատեսված կարծես գոռան․ «ես տուրիստ եմ և այստեղ շատ փող ունեմ» ։

Աշխատեք խուսափել դրանից։

  • Աշխատեք փողն ու անձնագիրը պահել որքան հնարավոր է մարմնին մոտ։ Օրնակ շապիկի կամ ժակետի տակ կարեք ժամանակավոր գաղտնի գրպաններ։
  • Պահեք փողն ու կրեդիտ քարտերը (աշխատեք ունենալ գոնե 2 գործող քարտ) տարբեր տեղերում։ Եթե մի տեղից գողանան կամ կորի, ապա գոնե մյուս տեղում կունենաք։
  • Քիչ քանակությամբ գումար, որը նախատեսված է տվյալ օրը ծախսելու համար պահեք առանձին տեղում, որ երբ վճարեք ջրի կամ որևէ տոմսի համար, ստիպված ի ցույց չդնեք ամբողջ գումարը, որն ունեք, այդպիսով դառնալով գողերի համար «զոհ»։

  • Խուսափեք փողոցում գումար մանրելուց։
  • Բոլոր կարևոր իրերը, ներառյալ գումարը պահեք ձեռքի պայուսակում, որը ձեզ հետ ինքնաթիռ է գնալու։ Մեծ ճամպրուկն ապահով չէ, քանի որ շատ երկրներում դրանք բացում և զննում են։

 

Անվտանգ ճամփորդություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով