Հեյ Գիդի պատմություն (մաս 1-ին)

Որոշել եմ մի տեղում հավաքել բոլոր կոլեգաներիս ճանապարհային պատմությունները։ Գրելուց հազիվ եմ զսպել ծիծաղս․ չնայած չեմ էլ զսպել․ բարձր ծիծաղում էի))) Գնացինք․ Վարսենիկ Մելքումյան 

  • Մի տուրիստ ունեի,որի ծրագրի մեջ կար Երևան քաղաքի պատմության թանգարանը։Հատուկ ոգևորությամբ պատմում էի այդ մեկ հոգու համար,մեկ էլ հանկարծ ինձ ընդհատեց ու լուրջ դեմքով հարցրեց.”Կլինի՞ Դուք շարունակեք պատմել,ես էլ դուրս գամ ծխեմ…”Ասում եմ, ու՞մ պատմեմ,պատերի՞ն… Ասաց,բայց չէ՞որ ես վճարել եմ,որ պատմեք
  • Արցախում սփյուռքահայը մատուցողուհուն հարցրեց.”Հավկիթ ունեք՞”։Մատուցողուհին այլայլված դեմքով ասաց.”էսա հրցնեմ,ասիմ։”Մի քանի րոպեից հետ եկավ ու ասաց.”Հավի դոշ ու բուդ ունինք,համա հավի քիթ ունինք վեչ”

 


Ամալյա նոր դիմավորել եմ Քեֆոյում հաց ենք ուտում, դե գնում գալիս եմ տեսնեմ սաղ օկա իրանց մոտ, մեկ էլ տեսա բան ա ման գալիս հարցրի ինչ ա պետք, ասեց գդալ, մեկ էլ ասում ա -ինչ լավ եք խոսում ճապոներեն կինը կողքից բզում ա -էս մեր գիդնա ??? #մատուցողիտեղէլենդնում

 

 

 

 


Անի Ինձ մի անգամ Տաթևից գիշերով գալուց հարցրեցին ինչի Արարատի փեշերին ու գագաթին լուսավորություն չե դնում, բա որ ինքնաթիռները չտեսնեն, գիշերով կարող են խփել։

 

 

 

 

 


Նվարդ Մելքոնյան Ջերմուկում քայլում ենք երեկոյան , շվեդների խումբ էր, մեջները մի շվեդահայ երեխա 16-17 տարեկան : Գործարանի վրա հայերեն տառերն իրար կապեց « Ջերմուկ մայր գործարան » ու Նյուտոնի դեմքով « աաաաա հոս տեղ մամաներ կշինե՞ն » ?

 

 

 

 


Արսեն Ղազարյան 

  • Գյումրիում ռուսների հետ քայլում ենք, տուրիստը հարցնում է, թե ինչու է քաղաքի անունը Գյումրի․ այդ պահին մեզ հանդիպակաց քայլում էր տարեց գյումրեցի, ումից էլ փորձեցի ճշտել հարցի պատասխանը․ երկար չմտածելով պատասխանեց․ “Տո ապ ջան, կողքերդ աշե, էսքան շատ գյումրեցի կա քաղաքում, ըդոնց պատվին էլ դրել են Գյումրի։
  • Գյումրիում ռուսը հարցնում է Վարդանանց հրապարակի ծագումնաբանությունը․ նորից տեղացիներից եմ փորձում ճշտել․ ” Եթե դուք, գիդերք գիտեք, թե Վարդան Մամիկոնյանի պատվին է էդպես կոչվել, սխալ գիդեք, սա մեր ազգային հումորի առաջնորդ Վարդանիկի պադվին է”։

 


Ռուբեն Հովսեփյան 

  • Խմբումս մի մարդ Հայաստան գալով հետը բերել էր թե ՛ կնոջը և թե՛ սիրուհուն։ Կինը բռնացրել էր մարդուն (մենք հինգ օր գիշերակացով ենք) ու հայդա տապշկով տփումա ? Մենք տենց ուրախ գիշերակացներով շարունակեցինք ճամփորդել։ Ես պատմոիմ էի, հետո կինն էր միանում մի էրկու րոպեով մարդուն հիշելով։ Սիրուհին ևս մաշնումա ?
  •  Սպրինտերով կանգնած, միկրաֆոնով պատմում եմ, կողքի մեքենայից․ ” Երգը կամացածրա, չես տենում մեր ախպերը երգումա,”․․․

 


Լուսինե Չարչյան  Մեր վարորդներից մեկը ( անգլերեն լեզվին գրեթե չտիրապետող) տուրիստների հետ գնում ա տուրի, ճանապարհին գերեզմանների մոտով են անցնում, տուրիստները հարցնում են “ what’s this place?” չի իմանում էդ բառը , ասումա “ man finish” ??

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով