ԻնքնամեկՈւսԱցում, թե՞ ինքնամեկՈւսՈՒցում․ կյանքի կարևոր հարաբերությունները։

Բարև։ Ինքնամեկուսացված ես?

Հաճելի՞ է, թե՞ տհաճ, տխո՞ւր ես, թե՞ ուրախ․․․

Չգիտեմ՝ վերջում ինչ քանակով մարդկանց է դեռ հանդիպելու բոլորիս հարազատ դարձած «թագը», բայց վստահ եմ, որ ավելի շատ հոգական առողջությանն է այն վնասելու։

Որքան տարբեր հարաբերություններ ընդհատվեցին ժամանակավորապես, ու ով գիտի նաև ընդմիշտ այս ընթացքում։

Արդեն ինքնամեկուսացմանս 14-րդ օրն է ընթանում․ շատ ժամանակ կա մտածելու։

Ամենակարևոր հարաբերությունները, որ կյանքում ունես ու կունենաս՝ ինքդ քո հետ ու Տիեզերքի հետ հարաբերություններն են։ Տիեզերքին կարող եք փոխարինել  կոչելով այն Աստված, էներգիա կամ այն ամենը, ինչը ձեզ հոգեպես ավելի բարձր է դարձնում գետնից։

Ինքնամեկուսացման ժամանակ լիքը մարդկանց ենք ճանաչում․ ամենքս տարբեր կերպ ենք հաղթահարում այս ոչ այնքան մեզ ծանոթ իրավիճակը։ Դրան գումարվում է ֆինանսական անկայությունն ու վերջ, հոգեկան անհավասարակշռությունը պատրաստ է։

Բայց այն հարաբերությունները, որոնք հաստատում ես տարիներ շարունակ քո ու Տիեզեքրի հետ, նմա իրավիճակներում միանգամից գալիս է օգնության։ Դու մենակ չես․․․

Դու դեռ Տիեզերական ալիքի վրա ես, ինքդ քո հետ ու հետևաբար շրջապատի հետ ներդաշնակության մեջ․  միտքդ հանգիստ է։ Կարող ես ցանկացած իրավիճակում թեկուզ փոքր լուծումներ գտնել։

Մարդն անհաղթահարելի է, երբ նրան չեն կարող հանել հավասարակշռությունից կամ գոնե դժվարությամբ հանել։

Շատ հեշտ է վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանաս, երբ չկա հավասարակշռություն։

Կյանքի համար միշտ ենք պայքարում։ Պայքարում ենք ապրելու, գումար վաստակելու և այլնի համար։ Ոչինչ հեշտ չէ, բացարձակապես, բայց անհնար էլ չէ այն մարդկանց համար, ովքեր նպատակ ունեն, անսահման աշխատասեր են ու լավատես։ Լավատեսությունը շատ հզոր զենքա, կյանքերա փոխում։

Լավատես լինելն էլ հեշտ բան չի։ Աշխատանքի մի մաս է կազմում։ Այն մեծ հոգևոր ու ֆիզիկական ուժի համադրում է։ Երբեմն մի տոննա մկան ես աշխատացնում, որ չտաս սպանես դիմացինին)))

Ամենքս տարբեր կերպ ենք հաղթահարում այս ամենը․ մեկը հումորով, մեկը հումոր անողների մասին հումոր անելով, մյուսը դեպրեսիայի մեջ ընկնելով, էն մեկը ընդհանրապես չի էլ նկատում կողքիններին, և այլն․․․

ԻնքնամեՈւսԱցում, թե՞ ինքնամեկՈւսՈՒցում․․․

Ինքնդ մեկով պետք է սովորես, հաղթահարես, ուժեղանաս ու միշտ լավ հարաբերություններ պահես վերևների հետ։ Մենակ էն ժամանակ չէ, երբ խնդրանք ունես։ Չէ որ մենք մեր ընկերների հետ սրճում ենք նաև, երբ իրենցից ոչինչ չենք ակնկալում։ Դե գոնե մեծատառ Ա-ով ենք Ակնկալում)) Ինք քո հետ հաշտ ու խաղաղ լինես, որ ցցանկացած անհասկանալի իրավիճակում ձիգ մնաք դու ու դու։ Ամենավերջում մենք բոլորս մենակ ենք մնում։

Տիեզերքի հետ էլ սրճեք, ձեզ հետ էլ սրճեք, մեծ մտածեք, լայն մտածեք, եղեք տիզերական, գտեք լուծումներ ամենաանելանելի իրավիճակներից, պայքարեք ձեր կյանքի համար։ Ոչինչ մեզ հենց էնպես չի տրվում, նույնիսկ եթե մեզ պետությունը բերի ուղղակի գումար նվիրի, միշտ իմացեք դրա համար վերևում պարտք ենք մնալու։

Եղեք ներդաշնակ ձեր հետ։ Մարդիկ երբեք ավելի լավ ժամանակներում չեն ապրել, իսկ մեր սերունդը մի մեծ առավելություն ունի։ Ինտերնետի դարում ենք ծնվել։ Որքան երջանիկ կլինեին մեր ծնողները, եթե տանից աշխատելու հնարավորություններ լիներ իրենց ժամանակ ու չանցնեին այն ամենի միջով, ինչ անցել են․․․

Մենք շատ լավ վիճակում ենք գտնվում։ Գնահատեք, տեսեք, բաց աչքերով նայեք կողքերը։

Ամեն ինչ անցնում է։ Պատերազմներն անցնում են, սովը անցնում է, համաճարակներն անցնում են։ Իհարկե շատ կյանքեր խլելով են անցնում։

Կյանքի օրենքներն են, մենք՝ մարդիկս ենք սահմանել այդ օրենքները ու պատասխան ենք տալիս բնության ու Տիեզեքրի առաջ։

Ուրեմն ավելի ուժեղ կապի մեջ լինենք բնության ու Տիեզերքի հետ, որ մյուս անգամ  ապտակն ավելի թեթև լինի։ Մենք պետք է մեր մասին հոգ տանենք, որպեսզի այս աշխարհի կարիքները հոգանք։

Սիրով՝ Սիրա

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։